Lusardzak

2013 ԹՎԱԿԱՆԸ ՕՁԻ ՏԱՐԻ Է

Մանրամասն...  

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Մանրամասն...  

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են Սպիտակի երկրաշարժը վերապրածների ԴՆԹ տվյալները...

Մանրամասն...  

ՖԵՆՈՄԵՆԱԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ...

Մանրամասն...  

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ – 2012...

Մանրամասն...  

ՀՈՐՈՍԿՈՊ - 2012...

Մանրամասն...  

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՎԻՇԱՊԻՆ ...

Մանրամասն...  

ՔԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԸ ...

Մանրամասն...  

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ ՄԵՐ ԵՂԲՈՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ...

Մանրամասն...  

ԱՊՐԵԼ 1000 ՏԱՐԻ...

Մանրամասն...  

ԿԱՐՈՏ ...

Մանրամասն...  

ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ... ՄԱՍԻՆ...

Մանրամասն...  

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆԸ ...

Մանրամասն...  

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ - 2011...

Մանրամասն...  

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱ...

Մանրամասն...  

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՆ...

Մանրամասն...  

ՀՈՐՈՍԿՈՊ - 2011...

Մանրամասն...  

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՏԱԾՈՆԵՐ ՀԱՐԹԱԳՅՈՒՂՈՒՄ...

Մանրամասն...  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ...

Մանրամասն...  

ԲՆՈՒԹԱԳԻՐ...

Մանրամասն...  
ՅԱՊՈՆՉԻԿԻ ՎՐԵԺԸ ...
Մանրամասն...  

ԴՐՎԱՏԱՆՔԻ ԽՈՍՔ...

Մանրամասն...  
ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ «ԺԱՄԸ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
2010Թ. ԱՊՐԻԼԻ 17-21-Ի ԼՈՒՐԵՐԻ ՀՈՍՔԻՑ...
Մանրամասն...  
ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐ...
Մանրամասն...  

ԿՈՒՐՍԱՆՏ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ՈՒՐԱԽ ՈՒ ՀՊԱՐՏ Է ...

Մանրամասն...  
ՍՓՅՈՒՌՔԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ...
Մանրամասն...  

ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՎՐԻԺԱՌՈՒՆ...

Մանրամասն...  
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ (հատված «Արևաշող» անտիպ գրքից)...
Մանրամասն...  
ՈՎ ԷՐ ՈՒԶՈՒՄ ՍՊԱՆԵԼ ՅԱՊՈՆՉԻԿԻՆ...
Մանրամասն...  
ԲԱՐԻ ՀՈԳՈՒ ՏԵՐ  ՈՍՏԻԿԱՆԸ ...
Մանրամասն...  
ԵՍ  ԿՅԱՆՔԻ ՉԱՓ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚  ...
Մանրամասն...  
ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԱՆՏԸ   ...
Մանրամասն...  
ՍՊԻՏԱԿԻ  ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ   ...
Մանրամասն...  
ՏԱՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱՆԱՆՑ  ...
Մանրամասն...  
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ  ...
Մանրամասն...  
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԳԻՏԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ...
Մանրամասն...  
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ- ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ...
Մանրամասն...  

ՔԱՂԱՔ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ...

Մանրամասն...  
ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ՚...
Մանրամասն...  
Ցեղին սիրրտը-Մոնթե Մելքոնյան...
Մանրամասն...  
   
   

2013 ԹՎԱԿԱՆԸ ՕՁԻ ՏԱՐԻ Է

Շուտով կգա 2013 թվականը, որը սև ջրային օձի տարի է:
Գեղեցիկ ապագայի մասին մտածելու ժամանակն է: Սա մեծ առիթ է, որպեսզի դուք փո-խեք Ձեր կյանքը, “նետում եք հին մաշկը”, և սկսում եք կյանքը նոր էջից:
Սև Ջրային օձը իմաստուն է և կշռադատված:
Այն մարդը, ով ծնվել է օձի տարում ունի բարձր իմաստություն և խոհեմություն, ունակ է, տաղանդավոր: Նա կարող է դառնալ աստվածաբան, ֆինանսիստ, փիլիսոփա և քաղա-քական գործիչ: Օձի տարում ծնվածները սիրում են լավ ապրել, սիրում են գրքեր, երաժշ-տություն, նուրբ և գեղեցիկ սնունդ թանկարժեք հագուստ:
Ընդհանուր առմամբ օձն ունի հավասարակշռված և հանգիստ բնավորություն, և հակված է նուրբ և հանգիստ ապրելակերպի: Նա չի սիրում նյարդային և աղմկոտ մթնոլորտ: Հետևաբար, խորհուրդ ենք տալիս, որ դուք 2013թ.-ը դիմավորեք ընկերական փոքր միջավայրում կամ ընտանիքի անդամների հետ: Նման բարի և ուրախ տոնին ամբողջովին դեն եք նետում բոլոր մութ մտքերը, մտահոգությունները, և հանգստանանում եք:
Այս տարի պետք է նախապատվություն տալ մուգ կապույտ և սև հագուստին: Կանայք հագնեն մարմինը կիպ գրկող շորեր, իսկ տղամարդիկ կարող են կրել տարբեր նախշերով փայլուն փողկապներ: Անպայման կրեք կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, վճիտ ջրի ադամանդներ:
Սեղանի կենտրոնում պարտադիր դրեք սոսու մի ճյուղ, որը խորհրդանշում է երկարակե-ցություն: Եվ մի մոռացեք տոնածառին կախել այս տարվա թալիսման օձին:

Հորոսկոպի նշանների կարգախոսները
1. Խոյ նշանի կարգախոսն է` “Ես կամ”:
2. Ցուլ նշանի կարգախոսն է` “Ես ունեմ”:
3. Երկվորյակներ նշանի կարգախոսն է` “Ես մտածում եմ”:
4. Խեցգետին նշանի կարգախոսն է` “Ես զգում եմ”:
5. Առյուծ նշանի կարգախոսն է` “Ես հրամայում և իշխում եմ”:
6. Կույս նշանի կարգախոսն է` “Ես վերլուծում եմ”:
7. Կշեռք նշանի կարգախոսն է ` “Ես հավասարակշռում եմ”:
8. Կարիճ նշանի կարգախոսն է` “Ես ցանկանում եմ”:
9. Աղեղնավոր նշանի կարգախոսն է` “Ես գիտեմ”:
10. Այծեղջյուր նշանի կարգախոսն է` “Ես օգտագործում եմ”:
11. Ջրհոս նշանի կարգախոսն է` “Ես իմանում եմ”:
12. Ձկներ նշանի կարգախոսն է` “Ես հավատում եմ”:

Հետ...

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

Նառը ծանր տնքում էր: Էլ ճար չուներ: Քարավանապետը ահեղ արտասվում էր.
- Ինձանից նեղացած ես հեռանում:
- Այո,- տնքում է Նառը:
- Որ քեզ սոված եմ պահել:
- Ո՛չ, դրա համար չէ:
- Որ քեզ ծարավ եմ պահել:
- Ո՛չ, դրա համար էլ չէ: Անմեղ տեղս մտրակել ես, կրկնակի անգամ ավել բեռ ես բարձել վրաս, անքեն տարել եմ, բայց ... դրանից էլ չեմ նեղացել:
- Բա ինչի՞ց ես նեղացած,- թախծագին հարցնում է քարավանապետը:
- Հիշո՞ւմ ես, որ մի անգամ հիվանդ էի, դու էշին իմ առաջը գցեցիր, որ ճանապարհ ցույց տա ինձ: Այ սրա համար եմ նեղացել,- ասում է Նառն ու ավանդում հոգին:

Գրի առավ Սպարտակ Մաթոսյանը
Հետ...

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են Սպիտակի երկրաշարժը վերապրածների ԴՆԹ տվյալները

Mediamax-ի փոխանցմամբ, ամերիկացի գիտնականները հետազոտել են 1988թ. Սպիտակի երկրաշարժը վերապրած 12 ընտանիքների 200 անդամների ԴՆԹ տվյալ­նե­րը`պարզելով, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման հանդեպ զգայունությունը մասամբ կարող է պայմանավորված լինել գեներով:

BBC-ն ներկայացրել է հետազոտության արդյունքներ, որոնք պարզ են դարձրել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանիշներն առավել հավանական են այն անձանց դեպքում, ովքեր կրում են գենի 2 տարբերակներ, որոնք պատասխանատու են սերոտոնինի արտադրության համար: Mediamax-ի փո­խանցմամբ, սերոտոնինը ազդում է տրամադրության և վարքագծի վրա: 
Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանիշները կարող են սրվել պատերազմի, բնական աղետների և այլ հանգամանքներում:
Հետ...

ՖԵՆՈՄԵՆԱԼ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ

Միաժամանակ եկու ձեռքով նմանատիպ գրություններ գրելու և նկարելու համար՝ 2006-ի ապրիլի 7-ին, Սպիտակ քաղաքի բնա­կիչ Սարգիս Միքայելյանը, Արտասովոր շարժողական գործողության գրանցման հանձ­նաժողովի որոշմամբ գրանցվեց ՀՀ «Դյու­ցազնագրքում»: 1959-ին ծնված ռե­կոր­դակիրը գրում և նկարում է 60-70 եղա­նա­կով: Միաժամանակ երկու ձեռքով, ոտ­քե­րով, նաև բերանով գրում, ստորագրում և նկարում է միևնույն տառը կամ պատկե­րը: Գրում է աջից ձախ, ետդարձ, վերևից և ներքևից շրջված տառերով՝ դիմացինի հա­մար ընթեռնելի: Այս ամենը կատարում է նաև փակ աչքերով, ինչպես նաև ձեռքերը մեջքին: Հայերեն, ռուսերեն և անգլերեն լե­զու­ներով, մեկ րոպեում, միաժամանակ երկու ձեռքով կարող է գրել 240-250 տառ:

Հայտնի է, որ միաժամանակ երկու ձեռ­քով գրել է իտալացի հանճարեղ գիտնա­կան, նկարիչ Լեոնարդո Դա Վինչին, ում երակ­ներում, ըստ որոշ տվյալների, հոսել է հա­յի արյուն:
Սարգիս Միքայելյանի բնատուր շնորքը ի հայտ է եկել միայն 1999-ին, երբ հա­մա­տեղ երկու ձեռքով սկսել է նկարել պատ­կեր, հետո հեջորդը, մյուսը...
Փորձել է նույնն անել այլ կերպ, և այսպի­սով իր համար մշակել է շուրջ 70 եղա­նակ: Ի դեպ, Սարգիսը նկարչությանն առնչվել է միայն դպրոցում և որևէ մասնա­գի­տա­կան կրթություն չի ստացել:
Ս. Միքայելյանը սովորել է ՌԴ Սամարա քա­­ղաքում ակադեմիկոս Ս. Կորոլյովի ան­վան աէրոտիեզերական պետական հա­մալ­­սարանում՝ ստանալով ինժեներ մե­տա­ղա­­գործի որակավորում: Սովորել է նաև նույն համալսարանի հասարակական գի­տու­թյունների ֆակուլտետի տնտե­սա­գի­տու­թյան բաժնում, իսկ 1987-ին ավարտել է նաև ռազմական ֆակուլտետը: Հա­յաստա­նի ժուռնալիստների միության անդամ է:
Ի դեպ, նշենք, որ սպիտակցի «ֆենոմենը» հա­­մարվում է Գինեսի համաշխարհային ռե­կոր­դակիրների ակումբի անդամ:

Հետ...

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ – 2012

ԱՌՆԵՏ - Առնետը սեփական գաղափարներն իրա­­գոր­ծե­լու հնարավորություն կունենա : Այն նա­­խա­գծերն ու գործերը, որոնք ինչ-որ պատճառնե­րով հետաձգվել էին, այս տարի կարող են կյան­քի կոչվել : Առնետին կհաջողվի դուրս գալ ամե­­նա­անե­լանելի իրավիճակներից, եթե լինի ակ­տիվ և ն­ախաձեռնող: Վիշապի տարին կլինի ոչ միայն բե­կումնային, այլև հեռանկարային՝ ըն­ձե­ռելով կյան­քը բարելավելու հիանալի հնարա­վո­­րություն­ներ: Առնետը հատուկ իր համար բացված շատ դռներ կգտնի :
ՑՈՒԼ - Ցուլի համար անհրաժեշտություն կլինի պաշ­տպանել իր իրավունքները, պայքարել իր տե­­սակետի համար՝ հասնելով իր կենսական պայ­մ­­անների բարելավմանը: Մտահղացումների ու ծրագրերի իրականացումը շատ հաջող կըն­թա­­նա, եթե Ցուլը կարողանա ազատվել անցյա­լից եկած խնդիրներից: Փոփոխությունները, որոնք տեղի կունենան նրա կյանքում, կառնչվեն նաև աշխարհայացքի, սովորույթների, բնա­վո­րության փոփոխությանը: Տարվա տերը որոշ իրա­վի­­ճակներում կստուգի Ցուլի ամրությունը և կմղի դրսևորելու թաքնված ներուժը:
ՎԱԳՐ - Վագրը պետք Է միշտ ուշադիր լինի ման­­րուք­նե­րին, զգոն, որպեսզի բաց չթողնի այն բա­­րե­նպաստ հնարավորությունները, որոնք կյան­քը կմա­տուցի : Իմպուլսիվության փոխա­րեն պետք է օգտագործի իր բնատուր դի­վա­նա­գի­տությունը: Նրան դուր կգա անընդհատ շարժման, ան­­հանգստության ու ակտիվության մթնոլորտը:
ԿԱՏՈՒ (ՃԱԳԱՐ) - 2012-ին Կատուն (ճա­գարը) կհանգստանա և կվա­յելի կյանքը : Դա չի նշա­նա­կում, որ նա գոր­ծերով չի զբաղվի և խն­դիրներ չի ունենա իր ճա­նա­­պարհին, բայց դրանք ավելի քիչ կլինեն, քան կենդանակերպի մյուս ներկա­յա­ցուցիչնե­րի­նը: Նա լիովին ընդունում Է տարվա տի­րոջ հա­յացք­ները հարմարավետության, բարի արարք­­նե­րի, սիրո ձգտելու հարցում, ուստի ամեն ինչում կզգա Սև Ջրային Վիշապի հովա­նա­վորությունը : Կա­տուն (ճագարը) այնքան հա­ջո­ղակ կլի­նի 2012-ին, որ նրան կարելի Է հա­մարել ճա­կա­տա­գրի սիրելի:

ՎԻՇԱՊ - Վճռորոշ տարի Է: Դուք բոլոր դեպքե­րում հաղ­թող եք լինելու: 2012-ը խոստանում է ան­հա­վա­նա­կան հաջո­ղություններ և բազ­մա­թիվ ուրախ իրա­դարձություններ: Սակայն պետք չէ թուլա­նալ: Եղեք պա­հանջկոտ ձեր և ուրիշների հան­­դեպ: Դա ներդաշնակություն կբերի և գոր­ծըն­­կե­րա­յին հարաբերություններում, և ընտանի­քում, և աշխատանքում:
ՕՁ - Իմաստուն և նպատա­կասլաց Օձին տա­րին կբե­րի հանգստություն և բարեկեցություն: Եր­ջան­­կությունն ի վերջո կգա ձեզ մոտ: Իրա­դար­ձու­թյունները կանխատեսելու և կանխազ­գա­լու ունա­կությունը կա­պահովագրի սխալ­նե­րից: Դուք կամրապնդեք ձեր դիրքերը և կկա­րո­ղա­նաք հարս­տություն կուտակել: ճիշտ մոտե­ցում կգտնեք խնդիրների ու դժվարությունների հաղ­­թա­հարման համար : Ոչ մի դեպքում մի նվա­զեց­րեք ակտիվությունը և համադ­րեք այն ձեզ բնորոշ ճկու­նության հետ:
ՁԻ - Ազնիվ և աշխատասեր Ձին հաջողություն կու­­նե­­նա 2012-ին: Նա կքաղի իր աշխատանքի պտուղ­ները և կհայտնվի ուշադրության կենտրո­­նում: Դուք ըստ արժանվույն կհաղթահարեք դժվա­­րությունները և կդառնաք ավելի համբե­րա­տար: Մի քանի գործ միաժամանակ մի ձեռնար­կեք: Որոշ­եք գլխավոր նպատակը: Մի մոռա­­ցեք անձնական կյանքի և ընտանիքի մասին: Սա լավագույն ժամանակն է այս հարցի լուծման հա­­մար:
ԱՅԾ - Այծն իրեն լավ կզգա այս տարի: Նա կստա­նա այն, ինչի մասին երազում էր: Շրջա­պա­տի մարդիկ կօգնեն բացահայտել գործ­նա­կան որակ­նե­րն ու ստեղծագործական ըն­դու­նա­կու­­թյուն­նե­րը: 2012-ին Այծը կցանկանա շփվել և խոր­­հուրդ­ներ ստա­նալ, ընդունված լինել հարա­զատ­ների և ընկերների կողմից: Դա համարձա­կու­թյուն կտա նրան և կօգնի լուծել բարդ խնդիրնե­րը: Աշխատեք դրսևորել ձեր լավագույն որակ­նե­րը, կամակորություն մի արեք:
ԿԱՊԻԿ - Աև Ջրային Վիշապի տա­րում Կապիկը ստիպված է շատ և համառ աշխատել, իր հիմ­նա­կան գոր­ծը շա­րունակելու կամ նոր, հե­ռան­կա­րա­յին գործ սկսելու համար: Մտածածն իրա­գոր­ծե­­լու հա­մար շատ ջանքեր կպահանջվեն: Կա­պի­կը կա­րող է մեծ բարձունքների հասնել բիզ­նե­սում կամ իր աշխատան­քում, եթե նախևառաջ զբաղվի ինքնա­դաստիարակությամբ: Նա պետք է լիովին հրա­ժարվի իր այն բոլոր որակներից, որոնք խան­գա­րում են առաջընթացին:
ԱՔԼՈՐ - Աքլորն ամենատարբեր հնա­րա­վո­րություն­նե­­րի հարուստ զինանոց կունենա իր կյանքը բա­րե­լա­վելու և հաջողության հասնելու համար: Միայն թե միշտ առաջնորդելու և հաղթելու ձգտումը պետք է փոխարի­նել համագործակցելու, երկ­խ­ոսության գնալու ընդունակությամբ: Աքլորը չպետք է անտեսի ուրիշների կարծիքը, քանի որ նա ուժեղ կլինի թիմային աշխատանքում:
ՇՈՒՆ - Դուք անընդհատ զբաղված կլինեք ա­շ­­խա­­տան­­­քով: Կմտածեք կրթությունը շարունա­կ­­ելու կամ ապագա կարիերայի մասին : 2012-ին Շու­նը պետք է շրջահայաց և զգույշ լինի: Չնայած շրջա­­­պատի մարդկանց հետ լավ հարա­բե­րություն­­­նե­րին, գործերում արժե կողմնորոշվել սե­փա­կան կարծիքով: Դա չի նշանակում, որ պետք է ան­տե­սել ուրիշների կարծիքը, պարզապես Շու­նը վստա­հում է իր նուրբ ինտուիցիային, որը երբեք չի դավաճանում :

ՎԱՐԱԶ - 2012-ը չի բերի մեծ հաղթա­նակներ կամ գլխա­պտույտ թռիչքներ, բայց և պարտություններ էլ պետք չէ սպասել: Վարազն այս տարին կանց­կացնի հա­մերաշխ և հանգիստ: Նա կարող է մեծ հա­ջողություննե­րի հասնել, գլխավորը ինչ-որ բան նախա­ձեռնելու ցանկություն ունենալ և ոչ թե տրվել արտաքին իրադարձությունների ըն­թաց­քին: Տարին հետաքրքիր կանցնի, եթե Վա­րազն ակտիվ մասնակցություն ու­նենա իր շուրջը կա­­տարվող դեպքերին:
Հետ...

ՀՈՐՈՍԿՈՊ - 2012
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 21.12 19.01
Նոր տարին փոփոխություն կմտցնի Ձեր կյանքում: Ձեզ սպաս­վում է հաջողություն, հարկավոր է միայն մի փոքր ջանասեր լինել: Սպաս­վում են ճա­նա­պար­հոր­դու­թյուն­ներ, արկածներ, սեր, նպա­տակ­ների իրականացում: Հա­մար­ձակ եղեք, Վիշապի տարում ձեզ ոչինչ չի խան­գա­ր­ի՝ ձեզ առաջընթաց է սպասվում: Ամռանը լիո­վին տրվեք հանգստին՝ դրա իրավունքը դուք վաս­տակել եք, աստղերը խորհուրդ են տալիս հան­գիստն անցկացնել մտերիմ ընկերների ու ըն­տա­նիքի շրջապատում:
 
ՋՐՀՈՍ 20.01 19.02
Այս տարի որոշ իրա­դար­ձու­թյուն­ներ կստիպեն ձեզ այլ հայացքով նա­յելու կյանքին: Առանձնակի ուշադ­րություն դարձրեք նոր ծա­նոթ­ների հետ կնքվող գոր­ծարք­նե­րին, որոնք ֆինանսական մեծ հա­ջո­ղություն են խոստանում: Կլինեն վառ տպավորություններ, ան­մո­ռաց հանդիպումներ: Դուք այս տարի հակառակ սե­ռի հիացմունքի առարկան եք, օգտվեք այդ հնա­րավորությունից: Ձեր ներքին ձայնը կհուշի թե պրոբլեմներն ինչից կարող են ծագել, ուստի կկա­րողանաք շրջանցել որոշ դժվարին իրա­վի­ճակ­ներ:

ՁԿՆԵՐ - 20.02 19.03
Աստղերը հուշում են, որ Ձկները պետք է հետևեն իրենց առող­ջու­թյա­նը և ամեն ինչ չպետք է մոտ ըն­­դունեն սրտին: Սպասվում է բա­վա­կան հաջող տարի: Կարողացեք որ­սալ հարմար պահը և գոր­ծե­րի ըն­թացքն ուղղել ցանկալի կողմ: Սպա­սվում են ծախսեր՝ աշխատեք շատ չտարվել գնումներով: Որևէ որոշում կա­յաց­նե­լուց առաջ խորհրդակցեք մտե­րիմ անձ­նա­վո­րու­թյան հետ: Ընդհանուր առ­մամբ տարին Ձկնե­րի համար կլինի փոփոխական՝ կլի­նեն և մա­կըն­թա­ցություններ, և տե­ղատ­վու­թյուն­ներ:

Խոյ – 20.03 19.04
Վիշապը բավական հետաքրքիր ազ­դե­ցություն է թող­նում Խոյերի վրա: Նրանք շատ հաստատակամ են տրա­մադրված և պատրաստ են նվա­ճել կա­րիե­րայի բար­ձունք­նե­րը, ու նաև՝ կարգավորել անձ­նա­կան կյան­քը: Սակայն հիշե՛ք, չա­փազանց զբաղ­­վածությունը կարող է բա­ցասաբար անդ­րա­դառ­­նալ առող­ջու­թյան վրա:
Աստղերը հուշում են զգուշանալ մտերիմ մարդ­կան­­ցից, որոնք կփորձեն դավաճանել Ձեզ:
Ընդ­­հանուր առմամբ, տարին Խոյերի համար կլի­նի խիստ ծանրաբեռնված, սակայն ֆինանսապես առատ տարի:

ՑՈՒԼ – 21.04 20.05
Սպասվում են դրական փո­փո­խու­թյուն­ներ անձ­նա­կան կյանքում և աշ­խատանքում: Տարվա ըն­թաց­քում կգրանցվի եկամուտների բարձր մակարդակ: Աստղերը խոր­հուրդ են տալիս Վի­շա­պի տարում ձեռք բերել լրացուցիչ մաս­նա­գի­տու­թյուն: Այն ապագայում պետք կգա: Ցուլերը լուրջ ուշադրություն պետք է դարձ­նեն առող­ջու­թյանը, ավելի շատ զբաղվեք սպոր­տով,զբոսնեք և պահպանեք ճիշտ սննդակարգ: Դուք կօգ­տա­գործեք ցանկացած առիթ՝ կյանքն էլ ավե­լի վառ ու հետաքրքիր դարձնելու համար: Ընդ­հանուր առմամբ Վիշապի տարին Ցուլերի հա­մար բա­վա­կանին արդյունավետ է:

ԵՐԿՎՈՐՅԱԿ 21.05 21.06
Վիշապի տարում աշ­խա­տա­վայ­րում առանձ­նակի փո­փո­խու­թյուն­նե­ր չեն սպաս­վում: Առավել կարևոր իրա­դար­ձությունները տե­ղի կունենան անձ­­նական կյան­քում: Դուք կնա­խա­գծեք ու հա­մար­ձակորեն կյան­քի կկոչեք նոր բիզ­ն­ես ծրագրեր: Արդ­­յունքում՝ Դուք մեծ հար­գանք ու հե­ղի­նա­կու­թյուն կվայելեք Ձեր շրջա­պա­տում, ձեռք կբերեք նոր գործընկերներ, որոնք կա­ռա­ջարկեն Ձեզ է՛լ ավե­­լի եկամտաբեր աշ­խա­տանք: Վիշապի տա­րին կանցնի հաշտ ու խաղաղ:

ԽԵՑԳԵՏԻՆ – 22.06 21.07
Եթե դուք ձեզ ռիսկային և հաջողակ մարդ եք համարում, ապա այս Վի­շա­պի տարին ձերն է: Չէ՛ որ հա­ջո­ղու­թյան է հասնում նա, ով չի ընկր­կում դժվարություններից և ոչ ստան­դարտ հարցերի լուծում­նե­րից: Ձեզ սպասվում են հաճելի անակն­կալներ, անսպասելի եկամուտներ: Եթե կա­րողանաք այս բոլորը հասցնել, ապա ամեն ինչ գերազանց կլինի: Տարվա սկիզբը հարմար է ինչ­պես բիզնեսի ու կարիերայի, այնպես էլ՝ հանգս­տի և ճանապարհորդության առումով: Հատ­կապես ուշադրություն դարձրեք հանգստին, չէ՛ որ վերջին շրջանում գերհոգնած եք և ձեր մար­մի­նը հանգստի կարիք է զգում: Մեկ խորհուրդ ևս. ավելորդ տհաճությունների մեջ չընկնելու հա­մար՝ մի խառնվեք ուրիշի գործերին:

ԱՌՅՈՒԾ 22.07 23.08
Ձեզ սպասում է հետաքրքիր հան­դի­պումներով լի տարի: Անձ­նա­կան կյանքում կլինեն մեծ փո­փո­խու­թյուններ: Վիշապի տարին Ձեզ կբերի առատություն և հա­ջո­ղություն: Ուղղակի Ձեր որո­շում­­ներն ու նպատակները մի հայտ­­նեք ոչ ոքի և հաջողությունը ան­պայման կայցելի: Ձեզ Տարվա երկրորդ կեսին զբաղ­վեք առողջական խնդիրներով: Ձեր ներքին ձայ­նը կհուշի, թե պրոբլեմներն ինչից կարող են ծա­գել, ուստի կկարողանաք շրջանցել որոշ դժվա­րին իրավիճակներ:

ԿՈՒՅՍ – 24.08 23.09
Կույսերի համար սկսվել է կյանքի տոնը: Վիշապի տա­րին ձերն է, վա­յե­լեք այն և աշխատեք հնա­րա­վո­րինս շատ օգուտ քաղել ընձեռած հնա­­րա­վո­րությունից: Տարվա սկիզ­բը կարևոր ժա­մա­նա­կա­շրջան է ապա­գայի հիմքը դնելու համար: Ամ­­բողջ տարին Կույսերը պետք է աշխատեն միայ­­նակ չսպասելով որևէ աջակցության: Կօգնեն միայն սեփական աշխատասիրությունն ու հա­մա­­ռությունը: Ձեր հետաքրքրությունները չեն սահ­­մանափակվի միայն աշխատանքով, կու­զե­նաք ստանալ նոր տպավորություններ: Տարին բա­­րենպաստ է առողջության ամրապնդման հա­մար:

ԿՇԵՌՔ 240.09 23.10
Այս տարի կլինի ավելի հաջող, քան նա­­խորդ­նե­րը: Ձեզ կարելի կլինի հա­մեմատել դրամ հատող մե­քե­նայի հետ, քանի որ դուք շատ հեշ­տու­թյամբ կհարս­տանաք: Եկամտի մե­ծացման հետ կաճեն նաև ծախ­սե­րը: Սակայն, աշ­խատեք փողերը զուր չծախ­սել, այլ ներդրեք նոր գործերի մեջ: Դուք բա­վականին մոտ եք ձեր նպատակի իրա­կա­­նաց­մա­նը, այնպես որ, շատ կարևոր է համ­բե­րու­­թյունն ու ինքնատիրապետումը: Ոչ մի պա­րա­­գա­յում մի շտապեք: Ստեղծագործողները կցան­­կա­նան իրագործել նոր նախագծեր: Ամառը կլի­­նի հետաքրքիր:

ԿԱՐԻՃ 24.10 22.11
Ձեր կյանքում քաոսային իրա­վի­ճա­կ է տիրում: Սա­կայն, չարժե, որ Վիշապի տարում գործ­նա­կան քայ­­լերի դիմեք: Ամենաճիշտ տար­­բերակը սպա­սելն է: Տարվա երկ­րորդ կեսին այնպիսի փո­փո­խու­թյուններ են սպասվում, որոնց դրական ազդե­ցու­թյունը շատ կարճ ժամանա­կա­հատ­վա­ծում շո­­շափելիորեն կզգաք: Մեծ ոգևորություն կապ­րեք: Ոչ մի դեպքում չընկնեք ուրիշների ազ­դե­ցու­թյան տակ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11 21.12
Առջևում բավականին հագեցած տարի է: Մի կողմից ձեզ կուղեկցի հա­ջո­ղու­թյունը, մյուս կողմից՝ ստիպ­ված կլի­նեք շատ աշ­խա­տել: Հա­մար­ձա­կորեն կարող եք ձեռ­նարկել ամե­նակարևոր միջոցա­ռում­նե­րը՝ ինչպես գործ­նա­կան ոլոր­տում, այնպես էլ անձ­նական հար­ցերում: Կծա­գեն հարցեր, որոնց լուծման համար հույսը պետք է դնել միայն սե­փական ուժերի վրա: Վիշապի տարին Ձեզ հա­մար կլինի կայուն ու գործնական: Ամ­ռանը զբաղ­վեք առողջական խնդիրներով:

Հետ...

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՎԻՇԱՊԻՆ

2012 թվականը՝ Սև ջրային Վիշապի տարին, լավ է դիմավորել ակտիվ, բարձր տրա­մադ­րու­թյամբ, և ընտանեկան միջավայրում, պետք է լինի շատ շարժում և ուրախություն:
Երբ ժամացույցի սլաքները կազդարարեն Նոր տար­վա սկիզբը, առաջին իսկ վայրկյաններից մտա­ծեք միայն լավ բանի մասին: Թող հնչի լավ երաժշ­տություն: Վիշապի սիրելի պարային շար­ժում­ները բազմազան են: Գլխավորը պասիվ չլի­նելն է:
Ինչ հագուստով դիմավորենք վիշապին.
Որպես հարգանքի նշան տարվա խորհր­դա­նի­շի՝ ձեր հագուստի մեջ որևէ տարր պետք է լինի սև գույնի: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է ամբողջովին սև հագնել: Թեև Վիշապը լուրջ կեն­դանի է, նա շատ է սիրում փայլ ու վառ գույներ: Վի­շապն անտարբեր չէ թանկարժեք քարերի և ոս­կու փայլի հանդեպ, նա սիրում է զարդերի փայ­լը: Ուստի, եթե դուք որոշել եք սև զգեստ կրել, լրաց­րեք այն որևէ վառ զարդով:
Վիշապը սիրում է նաև վառ կարմիրը, դեղինը, կա­նաչը: Նա պաշտում է, երբ հագուստն ար­տա­սո­վոր է, ապշեցնում է շրջապատի մարդկանց և առա­ջացնում է միայն դրական հույզեր: Մի մոռա­ցեք սև աքսեսուարի մասին, քանզի 2012-ը Սև Վիշապի տարի է:
Ինչպիսի ուտեստներով դիմավորենք վիշապին.
Վիշապն ամենակեր է: Նա բոլորովին չի մեր­ժում կանաչեղենը, բայց ամենից շատ սիրում է միս ու ձուկ: Ուստի նոր տարվա սեղանին տեղին կլի­նեն մսեղենից պատրաստված տարբեր կե­րա­կուրներ: Ձուկը ջրի տարերքի պարտադիր ներ­կայացուցիչն է Նոր տարվա սեղանին: Միայն թե խուսափեք պահածոյացված կամ ապխտած տար­բերակներից: Ամեն ինչ պետք է լինի թարմ պատ­րաստված: Մի մոռացեք նաև համե­մունք­նե­րի մասին, որոնք պետք է լինեն հագեցած և կծու: Ուշադրություն դարձրեք խմիչքներին: Հյու­թերը թող լինեն վառ գույնի: Ալկոհոլային խմիչք­նե­րը պետք է լինեն թունդ:
Ինչպես զարդարենք բնակարանը.
Քանի որ 2012 թվականը հովանավորող Սև Վի­շապիկը ջրային է, ապա գոհացնելու համար բնա­կարանը զարդարելիս պետք է շեշտը դնել ծո­վային թեմայի վրա: Խխունջներ, ծովաստղեր, ութոտ­նուկների ու ձկների արձանիկներ ու պատ­կերներ: Մի մոռացեք պատվավոր տեղ հատ­կացնել տարվա խորհրդանիշին՝ վիշապին: Նա պահպանելու է ձեր տունը ողջ տարվա ըն­թաց­քում, ուստի կենտրոնական տեղ է գրավելու ոչ միայն տոնական օրերին:
Վիշապի տարին դիմավորելու համար ձեզ անհ­րաժեշտ կլինեն գեղեցիկ մոմեր: Կրակը կստեղ­ծի հարմարավետության և ջերմության մթնո­լորտ, և, անշուշտ, դուր կգա Վիշապին: Եղևնին էլ թող ձեր ճաշակով լինի, և թող Նոր 2012 թվականն իսկապես երջանկություն բերի:

Հետ...

ՔԱՆԻ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԵՐԸ

Ըստ մեզ հասած տվյալների՝ հայերն ունե­ցել են երեք Նոր տարի, որոնք կոչ­վել են Ամանոր, Նա­վասարդ և Կա­ղանդ:
Վաղնջական ժամանակներում մեր նախ­նիները Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գի­շե­րա­հավասարի օրը:
Դա տարեգլխի պատահական ընտ­րու­թյուն չէր: Այդ հեռավոր ժա­մա­նակ­նե­րի հայ քրմերը իրենց բազմամյա դի­տար­կումներով նկատել են, որ բնու­թյու­նը հարություն է առնում գարնան սկզբին: Այդ օրն էլ հայ մարդը դարձրել է նոր տա­րի կամ նոր տա­րեգլուխ և նշել այն ցնծալի տո­նախմբությամբ, որով փառաբանել է բնության զար­թոն­քը, հո­ղա­գոր­ծի աշխատանքը, աղեր­սել աստվածներին, որպեսզի բեր­քա­ռատ դարձնեն տարին:
Հայկական երկրորդ տարեգլուխը եղել է Նա­վ­ասարդի 1-ը (օգոստոսի 11-ը):
Ըստ ավանդության՝ Հայկ Աղեղ­նա­վո­րը Հայոց ձոր գավառում սպանել է բռնա­­կալ Բելին և ազատություն պարգևել իր տոհմի ու իր բոլոր հետ­նորդ­­ներին: Այդ հաղթությունը են­թա­դր­ա­­բար տեղի է ունեցել մեր թվար­կու­թյու­­նից առաջ 2492 թվականի օգոս­տո­­սի 11-ին: Այդ ժամանակվանից էլ հայե­­րը Նոր տարին սկսել են տոնել օգոս­­տոսի 11-ին:
Միջնադարի նշանավոր տո­մա­րա­գետ Հովհաննես Սարկավագը հա­վա­ստում է, որ եբ­րա­յեցիների տոմարի հիմ­ն­ա­դիրը Մովսեսն է, իսկ հայ­կական տո­մա­­րի հիմնադիրը՝ Հայկը:
Օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նա­­վա­սարդ, որ նշանակում է նոր տարի [նավ­(նոր)­+ա­(հո­­դա­կապ)+ +սարդ (տարի)]: Նավասարդի ամե­­նա­­մեծ հանդիսությունը տեղի էր ունենում Արա­­­ծանի գետի ափերին, Նպատ լե­ռան փե­շե­րին: Տո­նախմբությանը ներ­կա էին լինում երկրի թա­­գա­վորն ու թա­գու­հին, նշանավոր ար­քու­նա­կան­­ներ, զո­րապետեր, նաև հայկական բա­նա­կը: Այս­տեղ գալիս էին Հայաստանի հա­­մարյա բո­լոր գա­վառներից: Տո­նա­խմբու­թյունը տևում էր մի քանի օր: Դրան­ցից մեկը կոչվում էր գի­նար­բուքի օր: Այդ օրը մարդիկ խմում էին քաղցր հյու­­­թեր, թեթև խմիչքներ: Իհար­կե, ուտելիքի մի ընդ­­հան­րական ցանկ չի եղել, որ պարտադիր լի­ներ Հա­­յաս­տա­նի բոլոր կողմերի բնակիչների հա­­մար: Նոր տարվա հայ­կա­կան ուտելիքներն ինչ-որ չափով միաս­­նա­կան են եղել, որով բնո­րոշ­վել է բո­լոր հայ­կական գավառների Նոր տար­վա տո­նա­սե­ղան­ների ազգային բնույ­թը: Այդ սննդա­տե­սակ­նե­րի մեջ առա­ջի­նը եղել է հայ­կա­կան կլո­րա­հա­տիկ ցո­րենը, որն աճել է միայն Հա­­յաս­տա­նում: Եվ Նոր տարվա սեղանին մեր նախ­­նիները դրել են հենց այդ ցորենից պատ­րաստ­ված հաց, որ­պես­զի հայոց հե­թանոս աստ­ված­ները բարեբեր դարձ­­­նեն Նոր տարին:
Հայկական հնագույն առածներից մեկն ասում է. «Առանց գինու Նոր տա­­րին կգա, առանց նգա­ծա­ղիկի՝ կու­շա­նա»: Հնում նգածաղիկը եղել է ամե­նա­հռչակված հայկական համեմունքը: Ախոր­­ժաբեր այդ ծաղիկը աճում էր Մա­սի­սի լան­ջե­րին, այն քաղում և չո­րաց­նում էին Մաս­յացոտն ու Ճակատք գա­վառ­ների հայերը և տա­րա­ծում ամբողջ Հա­յաստանով մեկ: Ե՛վ հայը, որ գա­վա­ռում էլ ապրելիս լիներ, Նոր տարում ըմ­բոշխ­նում էր սքանչելի նգածաղիկը: Այդ սո­վո­րության մեջ էլ ազգային միաս­նության խորք կար: Նգածաղիկը բո­լոր հայերին կապում էր Մասիսի հետ, ողջ հայ ժողովուրդն իրեն կապ­ված էր զգում Մա­սիսին, Միջ­նաշ­խար­հին, այսինքն՝ հայրենիքի սրտին:

18-րդ դարում Սիմեոն Երևանցի կա­թո­­ղիկոսի տո­մարով հունվարի 1-ը ըն­դուն­վեց որպես Նոր տար­վա սկիզբ: Հուն­վարի 1-ի ուտե­լիք­ների մեջ մտնում են Ն տառով սկսվող մի քանի սնն­դա­մթերք՝ նգածաղիկ, նուռ, նաշիհ, ալ­յուրից թխված հաց, նուշ և այլն, որ­պեսզի հար­մարեցնեն տար­վա ան­վա­նը՝ Նոր տարի, Նա­վա­սարդ:
Հետ...

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ ՄԵՐ ԵՂԲՈՐ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Գերադասում էիր լինել լավ հայր,
Րոպե անգամ չէիր գնում դու ուրիշ մի վայր,
Արդար քրտինքով պահում էիր ընտանիքդ,
Սիրով, խինդով ապրում էին լավ բալեքդ,
Նրանց համար ստեղծում էիր ամեն բարիք,
Իրենց կյանքից վանում էիր ամեն չարիք,
Կյանքով, հոգով նվիրված էիր ընտանիքիդ:

Այդպես ապրում էիր հանգիստ ու խաղաղ,
Բայց այդ հանգիստը կարճ տևեց, ավա՜ղ,
88-ին լրացավ քո 40 տարին,
Ջահել կյանքդ հանձնվեց սառը հողին:
Այդ նույն օրը զոհ գնացին քո սիրելի կինն ու որդին:

Թարմ է վերքը Ձեր՝ մեր հոգում,
Մեր աչքերը թաց են նորից,
Մենք չենք կարող, չենք հաշտվելու,
Ձեր կարոտն է կանչում նորից:

Գուցե բախտն է մեր անիծված
Մեր ճամփեքին քարեր շարել,
Որ քայլելիս մենք մոլորված
Սայթաքել ենք, վիրավորվել:

Մեր վիրավոր հոգու խորքում
Դեռ չի մարում, կրակը հին,
Բորբոքվում է նորից մխում՝
Ավերելով սիրտն ու հոգին:

Հպարտ հոգին իմ հայ ազգի,
Որ եղել է միշտ անկոտրում,
Այսօր ցավից մի բուռ դարձած
Եվ լացում է ու մորմոքում:

Կարոտից վառվող մեր հոգու խորքում
էլ չկա մի հույս, չկա փափագում,
Մենք այսուհետև, կարոտը Ձեր վառ
Առնում ենք միայն ու միայն երազում:

Մենք կարոտ ենք փոշոտված Ձեր թախծոտ դեմքին
Անշեջ հուր եք, վառող կրակ դուք մեր սրտին,
Լրացել է Ձեր կորստյան 23 տարին,
23 տարի մոմ ենք վառում Ձեր շիրիմին:

Երբե՛ք, լսո՛մ եք, մենք չենք մոռանա
Ձեր պատմությունը, մեր սերը դեպի Ձեզ,
Թեկուզ մեր կյանքը պատմություն դառնա,
Մեր սերունդը երբեք Ձեզ չի մոռանա:

Հայը ապրում է ու պիտի ապրի,
Ամբողջ աշխարհը մեզ կսատարի,
Դու կծաղկես, կզորանաս, իմ Հայաստան,
Մեր հայության անմատչելի չքնաղ ոստան:

Թող ոչ մի մայր, չկորցնի իր որդուն, չլինի արհավիրք:
Բարին ընդ Ձեզ, իմ հայ ժողովորդ, իմ շենավանցիք:
ԶինաևՄարտունԱրամայիսիԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐ

Հետ...

ԱՊՐԵԼ 1000 ՏԱՐԻ

Մոտ ապագայում մարդիկ կարող են ապրել հազար տարի: Այս համոզմունքն է հայտնել Մեծ Բրիտանիայի գերոնտոլոգ (ծերաբան) Օբրի դի Գրեյը: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նո-վոստին»:
Գերոնտոլոգը կարծում է, որ ժամանակակից բժշկությունը բավարար ներուժ և գիտելիքներ ունի, որպեսզի դանդաղեցնի ծերացման գործընթացը և հաղթահարի տարիքի հետ առաջացող հիվանդությունները:

Դի Գրեյը սահմանում է ծերացման գործընթացը՝ որպես օրգանիզմի հարմարվողականությու-նը տարբեր տեսակի մոլեկուլների և բջիջների վնասվածքներին, որոնք առաջանում են մարդու մարմնում: Նա կարծում է, որ եթե սովորենք վերականգնել օրգանիզմը մինչ այն, երբ վնասը կգերազանցի կրիտիկական մակարդակը և կհասնի պաթոգեն փուլին, ապա հնարավոր կլինի հաղթել ծերացմանը, եթե ոչ վերջնականապես, ապա գոնե դանդաղեցնել այն:


Հետ...

ԿԱՐՈՏ

Կարոտ կա յուրաքանչյուր հայի սրտում, անհագ կարոտ, որ ձգում է դեպի տուն՝ դեպի հայրենիք:
Անգամ տարիները չեն կոտրում այդ զգացմունքը, որը յուրաքանչյուր հայի բերում է հայրենիք:
Յուրիկ Կարապետյանը այդ զգացմունքը սրտում ապրում է ԱՄՆ-ում, իր ընտանիքի հետ շուրջ տասնհինգ տարի միայն այն զգացումով, որ մի օր վերադառնալու են: Նրանք ապրում են ԱՄՆ-ի շատ գեղեցիկ մի քաղաքում՝ Գլենդելում, բայց միշտ նրանց երազների քաղաքը մնացել է իրենց ծննդավայր Սպիտակ քաղաքը: Յուրիկ Կարա-պետյանը հայրենասեր հայ է: Ու թեև այդքան հեռու լինելով հայրենիքից միշտ ապրել է հայրենիքի հոգսերով ու միշտ տեղյակ է եղել նրա առօրյային: Զարեհ Պալյանը, որը նույնպես մեծ հայրենասեր է և ապրում է ԱՄՆ-ում՝ ասում է, որ Յուրիկ Կարապետյանը համարվում է ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչ և օտար երկրում լավ մարդ լինելով՝ միշտ բարձր է պահում իր հայրենիքի, իր Սպիտակ քաղաքի անունն ու փառքը:
Սյուզաննա ՆԱՍԼՅԱՆ


Հետ...

ԱՄԵՆԱ, ԱՄԵՆԱ... ՄԱՍԻՆ

Հաճախ մեր կողքին ապրող մարդկանց մեջ աննկատ և չգնահատված են մնում մարդիկ, ովքեր իրենց կրթությամբ, համեստությամբ, ազնվությամբ, առա-քինությամբ և բարոյականությամբ մի քանի գլուխ բարձր են շրջապատողներից: Ահա և նրանցից մեկն էլ մեր համաքաղաքացի, Սամարայի ակադեմիկոս Կորոլյովի անվան աերոտիեզերական պետական համալսարանի շրջանավարտ Սարգիս Մի-քայելյանն է, ով իր դրսևորած արտակարգ ունակություններով գրանցվել է հայկական «Դյուցազնագրքում»՝ հավակնելով գրանցվել «Գինեսի» ռեկորդ-ների գրքում: Նրա մասին գրվել է հանրապետական, մարզային մամուլի և «Լուսարձակի» էջերում, տրվել են հեռուստահաղորդումներ, իսկ վերջերս էլ անդ-րադարձել է ԸՐչցՎպվՑօ Ռ ՒՈՍՑօ հեղինակավոր թերթը, որը թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
ՀՀ արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնա-ժողովի նախագահ Վարդան Թովմասյանը պատմեց ԸՐչցՎպվՑօ Ռ ՒՈՍՑօ թերթին, որ այս տարի կհրապարակվի «Հայկական դյուցազունների գիրքը»,-այն կլինի եզակի: Նրա մեջ կընդգրկվեն հայկական հսկա և ուժեղագույն մարդիկ՝ գրանցված հանձնաժողովի կողմից 1990թ. մարտից, որը ստեղծվեց այն ժամանակվա ՀՀ Պետս-պորտկոմի նախագահ Ռուբեն Հակոբյանի հրամանով:
Այսօրվա դրությամբ «Դյուցազնագրքում» գրանցվել են 111 ռեկորդներ՝ սահ-մանված 54 մարզիկների կողմից: Ընդհանուր առմամբ պլանավորված է հրապարակել պատմություններ 113 ռեկորդակիրների մասին: Ի դեպ, 8 հայեր գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում, իսկ նրանցից մեկը՝ Դավիթ Ֆահրադյանը, շուտով պաշտոնապես կլինի առաջին հայը, որը երկրորդ անգամ կգրանցվի այդ հանրահայտ գրքում: «Հայկական դյուցազունների գրքում» հիմնականում կգրանցվեն ուժային նվա-ճումները, բայց Վ. Թովմասյանն ուզում է կամաց-կամաց ընդլայնել շրջանակները և սկսել գրանցել նաև մտավոր (բանական, ինտելեկտուալ) ռեկորդները: Օրինակ, երևանցի հինգ տարեկան Սիմոն Հարությունյանի նվաճումը, որը կարողանում է առանց շունչ քաշելու պատասխանել 150 հարցի՝ պատմությունից, աշխարհագրությունից, մշակույթից և գրականությունից: Իսկ սպիտակցի Սարգիս Միքայելյանը երկու ձեքով միաժամանակ գրում և նկարում է երկու կտոր թղթի վրա: Եթե երկու էջն էլ միացնենք մեկը մյուսին, տեքստը և նկարը հստակ և ճշգրտությամբ կհամընկնեն իրար, նույնիսկ առանց 1սմ շեղությամբ: Այ քեզ իսկական ինտելեկտուալ դյուցազուններ:
Գիրքը կազմված կլինի տարբեր բաժիններից, մանրամասնորեն կնկարագրվի յուրա-քանչյուր ռեկորդ, ընդ որում գեղարվեստական ոճով, այլ ոչ թե չոր, պարզ նկարա-գրված թվերով և փաստերով: Նրանում կպատմվի նաև հայ ժողովրդի և այլոց մա-սին: Վ. Թովմասյանը հայտնեց նաև, որ գիրքը պետք է դարձնել ճանաչելի, և դրա համար նրա մեջ կլինեն տեղեկություններ բուսական և կենդանական կյանքի մասին (օրինակ՝ ամենաարագընթաց ձկան, ամենափոքր թռչնի և ուրիշ ամենա, ամե-նա...):
Գրքի մեջ կլինեն նաև հետաքրքիր տեղեկություններ մարդկանց մասին, օրինակ՝ ամենաբարձրահասակ, ցածրահասակ, գեր, նիհար տղամարդկանց և կանանց մասին և այլն: Շատ փաստեր հեղինակը հավաքել է հատ-հատ, որոնել և  քրքրել է բազմաթիվ արխիվներ, ժամերով պրպտել ինտերնետում: Սակայն այդ հսկայածավալ աշխա-տանքն արդեն մոտենում է ավարտին և շուտով հայ ընթերցողները կարող են ծա-նոթանալ այդ եզակի, յուրահատուկ գրքին, քանի որ դեռ ոչ մի պետություն աշխարհում չի կարողացել ցույց տալ մոտեցում և ի մի բերել, հավաքել իրենց հայրենակիցների ոչ սովորական նվաճումները:
Ինչպես կանոնն է, շատ երկրներ հենց այնպես սահմանափակվում են՝ ուղարկելով Գի-նեսի ռեկորդների գիրք: «Հայկական դյուցազունների գիրքը» պետք է դառնա հոյակապ նվեր և գնահատելի ճանաչողական ձեռնարկ յուրաքանչյուրի համար:

Վադիմ ՄԿՐՏՉՅԱՆ


Հետ...

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆԸ

Դատարան....
Դեպի արդարության դարպասները տանող վերջին հույսի ճանապարհը, ճշմարտու-թյունն ապացուցել ցանկացողների միակ հուսադրող հաստատությունը:
Դատարան...
Ոմանց կարծիքով առեղծվածային գոյական, ոմանց համար բյուրոկրատական քաշ-քշուկներով լի կառույց, մյուսների կարծիքով... Սակայն մի բան է լսելը, այլ բան՝ տեսնելն ու շփվելը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի դատարանի նորակառույց շենք ներս մտնողի ուշադրությունն անմիջապես գրավում են նրա ժամանակակից ներքին հարդարման աշխատանքներն ու յուրաքանչյուրիս ճաշակին լրիվ բավարարող կա-հավորանքը: Այս ամենին որպես լրացում՝ աշխատողների բարեհամբույր, անկեղծ ու սիրալիր վերաբերմունքը:
... Երբ ընտանիքում ամեն ինչ «իր տեղում է», ներս մտնողն անմիջապես մտա-ծում է՝ տան ղեկավարից է:
Այո՛, Սպիտակի դատարանի այսօրվա գործընթացն էլ է ղեկավարի՝ դատավոր Աղա-սի Մկոյանի օբյեկտիվ «դրվածքով», որի արդյունքում աճում, մասնագիտանում ու ժամանակի պահանջներից դեռ ավելի բարձր որակով են կատարում իրենց աշխա-տանքային պարտավորությունները: Նրանցից մեկը մեր համաքաղաքացի, երիտա-սարդ իրավաբան, դատարանի գրասենյակի  գործավար Միքայել Ստեփանյանն է: Դեպի աշխատանքը նրա ունեցած պատրաստակամությունը, քաղաքացիների նկատ-մամբ հարգալից վերաբերմունքը, անշուշտ, արժանի են ամենայն գովեստի: Նրա բարեհամբույր դեմքը տեսնելիս մտածում եմ, որ եթե նմանատիպ բնագավառներում ընդգրկված աշխատողներն էլ ունենան այսպիսի ջերմ վերաբերմունք, ապա մեր երկրում կարճ ժամանակահատվածում մեկընդմիշտ կվերանան բյուրոկրատիան ու նրանից բխող ողջ անցանկալի հետևանքները:

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ


Հետ...

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ - 2011

ԱՌՆԵՏ - Կատվի (Ճագարի) տարում ցանկալի է խուսափել, աչքի չընկնել: Ավելորդ ուշադրություն պետք չէ գրավել: Դա ձեզ օգուտ չի բերի:
Անհրաժեշտ է իրական արժեքները տարանջատել թվացյալներից: Բարդու-թյուններից խուսափելու համար պետք է համակերպվել փոփոխություններին: Թեև տարին հակասական կլինի, այնուամենայնիվ կկարողանաք հաջողությունների հասնել: Մի տարվեք կենցաղային հոգսերով, ձգտեք հանգստության ու ներդաշ-նակության:
Տարին բարենպաստ է անձնական կյանքում փոփոխությունների համար: Դրսևորեք հնարամտություն, պլանավորեք ձեր գործունեությունն ու ժամանակը:
ՑՈՒԼ - Գործերը լավ կընթանան: Հանգիստ աշխատանքի տարի է: Ստեղ-ծագործական ծրագրերի իրականացման, տաղանդների բացահայտման և շատ ցան-կությունների իրագործման համար հեռանկարների ստեղծման տարի է: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն որակները, ցույց տալու ձեր նրբազգաց էությունը:
Հուսալի հարաբերությունները հենակետ կդառնան մասնագիտական գոր-ծունեության մեջ: Ձեռք կբերեք ներքին բավարարվածություն, հավասարակշռվածու-թյուն և ներդաշնակություն:
ՎԱԳՐ - Այս տարին օգտագործեք հանգստանալու համար: Ավելորդ ջանքեր մի գործադրեք ավելին ձեռք բերելու համար:
Կատվի (Ճագարի) տարում խիստ և գործնական պետք է լինել: Դա կօգնի խուսափելու հուզմունքներից ու տհաճություններից: 2011 թվականը ձեր կյանքում փոփոխություններ կբերի, ուստի ժամանակն է հրաժարվելու որոշ գործընկերներից ու բարեկամներից: Կարիերայում առաջընթացը հնարավորություն կտա ընդլայնելու ձեր գործունեության հորիզոնները և նյութական դրությունը բարելավելու հնարավորու-թյուններ կընձեռի:
ԿԱՏՈՒ (ՃԱԳԱՐ) - Խնդիրներ չեն ծագի: Բոլորը բարեկամաբար ձեզ կվերաբերվեն:
2011 թվականը բարենպաստ կլինի և հնարավորություն կտա իրագործելու շատ ծրագրեր: Շրջապատը մեծ դեր կունենա ձեր կյանքում: Ընկերները կդառնան ձեր նախագծերի հենարանը: Առանց կասկածի կարող եք վստահել: Այս տարի ձեր ան-փոխարինելի որակներն են եռանդունությունը, կենսունակությունը, էնտուզիազմը և ազդեցիկությունը, որոնց օգնությամբ կկարողանաք մարդկանց դեպի ձեզ գրավել և նրանց համախոհ դարձնել: Հնարավոր են փոփոխություններ նաև անձնական կյանքում:
ՎԻՇԱՊ - Ձեր հաջողությունը ոչ ոքի չի խանգարի, ուստի ամեն ինչ կախված է ձեզանից:
Վճռորոշ տարի է: Սպասվում են նշանակալի փոփոխություններ, որոնց դիմավորելու համար կպահանջվի հին սովորույթներին հրաժեշտ տալու վճռականություն: Ստիպ-ված կլինեք մերժելու ոչ պետքական կապերն ու մտացածին պարտականությունները: Հարկավոր չէ քարշ տալ անցյալի բեռը, փոփոխությունների համար պետք է տեղ բացել:
Դուք կհարմարվեք ցանկացած հանգամանքների, եթե ձեզ հունից չհանեն ավանդական պարտավորությունները:
ՕՁ - Շրջապատված կլինեք սիրով և երջանկության առիթ շատ կլինի:
2011 թվականը կապված է շփման շրջանակի ընդլայնման, մասնագիտական աճի և կ-արիերայի հետ: Օձերը ստիպված կլինեն շատ աշխատել, ակտիվ շփվել և ջանալ ինք-նադրսևորվելու լավագույն ձևով:
Առավել կայուն կլինի տարվա երկրորդ կեսը: Հաջողությամբ կուղեկցվի ցանկացած նախաձեռնություն, կվայելեք վաստակած փառքը, իսկ ինտուիցիան, ազնվությունն ու արդարությունը կապահովեն արժանավայել սոցիալական դիրք:
ՁԻ - Տարին հրաշալի կլինի՝ սեր, ուսում, աշխատանք և այն ամենը, ինչն անհրաժեշտ է երջանիկ լինելու համար:
Խելամտության, հավասարակշռվածության, դիվանագիտության շնորհիվ կկա-րողանաք նոր օգտակար կապեր, անհրաժեշտ ծանոթություններ հաստատել և գործընկերներին հետաքրքրել ձեր խելահեղ գաղափարներով ու նախագծերով: Բարենպաստ կլինի ամբողջ տարին: Ձիերը ցանկություն կունենան ակտիվորեն դրսևորելու իրենց գործնական որակները: Կսկսվի հաջողության նոր շրջան: Ուրախացեք և երջանկացեք, գործերը լավ կընթանան:
ԱՅԾ - Հիանալի տարի է: Ուշադրության պակաս չի լինի: Այծի համար 2011թ. բարենպաստ կլինի: Իր ջանքերի և նախորդ տարիներին կատարած ներդրումների շնորհիվ նրան կհաջողվի լրացուցիչ շահույթ ստանալ: Կոնֆլիկտայնությունը հնարավոր կլինի հաղթահարել շրջապատողներին ուղղված իր արտահայտություններն ու գործողությունները վերահսկելու միջոցով:
Հավասարակշռված վարքը լավագույն զենքն ու հաջողության գրավականը կլինի Կատվի (Ճագարի) տարում:
ԿԱՊԻԿ - Գործերը հիանալի կընթանան: Կատվի (Ճագարի) տարում Կապիկը բոլոր ոլորտներում առաջընթաց կունենա: Երջանիկ օրերը շատ կլինեն:
2011թ. կպարգևի նախորդ տարում սկսած աշխատանքների և նախագծերի առաջին պտուղները: Առջևում ձեզ սպասվում են խոստումնալից հեռանկարներ ու ծրագրեր, ուստի նոր տարում չի հաջողվի հանգստանալ, ժամանակն է առաջ ընթանալու: Ֆինանսական առումով Կատվի (Ճագարի) տարին ավելի բարենպաստ կլինի: Պետք է այս տարի կենտրոնանանք գլխավոր նպատակների վրա:
Դրսևորեք համառություն ու աշխատասիրություն և կհասնեք ցնցող արդյունքների:
ԱՔԼՈՐ - Պետք է ցուցաբերել հարաբերական հանգիստ վիճակ և նախա-ձեռնություններում զգույշ լինել:
Իմաստնանալու և մեծ ձեռքբերումների տարի կլինի: Շրջադարձային կլինի բոլոր ոլորտներում: Աշխատանքը կպահանջի լրիվ ինքնանվիրում և արմատական փո-փոխություններ: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք բազմազան զբաղ-մունքներից հրաժարվել: Ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթանա, սակայն ձեր ջանքերի արդյունքները կգերազանցեն ձեր ամենահամարձակ սպասումները:
ՇՈՒՆ - Կատուն (Ճագարը) խաղաղություն կբերի: Դուք պետք է մեծ ուշադրություն դարձնեք սիրո նկատմամբ:
Կարող եք անել այն, ինչ ուզում եք: Հաջողությունը կուղեկցի ձեզ: Համարձակորեն սկսեք ցանկացած նոր գործ, բայց շատ արագ արդյունքների մի սպասեք: Դրանք կլինեն երկարատև, բայց շատ շահութաբեր: Չնայած այս տարի ձեր առանձնահատուկ պաշտպանվածությունը, խուսափեք ռիսկից և արկածներից, որպեսզի հետո զղջալու կարիք չլինի:
ՎԱՐԱԶ - Այս տարի կարևորեք բիզնեսը, որը ձեզ նոր հաջողություն կբերի:

2011-ին կկարողանաք առաջ գնալ մասնագիտական ոլորտում: Տարին կանցնի հաջողության նշանի ներքո: Կանխատեսվում են փոփոխություններ անձնական կյանքում: Հնարավոր է բնակավայրի փոփոխություն: Սպասվում են հետաքրքիր գործնական առաջարկներ, հեռանկարային ծանոթություններ:
Հետ...

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱ

Լոնդոնի «Daily Telegraph» թերթը կազմել է անհրաժեշտ 110 գրքերի ցանկը: «Ինքն իրեն հարգող յուրաքանչյուր ոք պետք է կարդա դրանք, որպեսզի լինի կիրթ ու կարողանա աշխարհիկ զրույց վարել»,- այսպես է պարզաբանել թերթը:
Թերթը գրքերը ներկայացրել է «Դասական», «Արձակ», «Պոեզիա», «Ռո-մանտիկ գրականություն», «Մանկական գրականություն», «Դետեկտիվ», «Ֆանտաստիկա», «Աշխարհը վերափոխած գրականություն»,»Անձին վերափո-խած գրականություն», «Պատմություն» և «Կենսագրականներ» ժանրերով ու խմբերով:

Մասնավորապես, «Դասական» խմբում ընդգրկվել են Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական», Էնթոնի Թրոլոպի «Բարսեթշիրյան քրոնիկներ», Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարումներ», Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի արկած-ները», Շարլոտ Բրոնտեի «Ջեյն Էյր», Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղա-ղություն», Չարլզ Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ», Ուիլյամ Թեքերեյի «Սնապար-ծության տոնավաճառ», Գյուստավ Ֆլոբերի «Տիկին Բովարի» և Ջորջ Էլիոթի «Միդլմարչ» գործերը:
Հետ...

ԶԳՈՒՇԱՑԻ՛Ր, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՆ

Ամերիկյան «HUMAN EVENTS» պարբերականը քաղաքագետների և գիտ-նականների և գիտնականների հարցման արդյունքում պարզել է, թե որոնք են վերջին 200 տարիների ամենից վնասակար 10 գրքերը: Ցանկն այսպիսին է.
1. Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մա-նիֆեստը»,
2. Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf»-ը,
3. Մաո Ցզե Դունի ցիտատները,
4. Ալֆրեդ Քինսիի «Մարդու որձի սեռական վարքագիծը»,
5. Ջոն Դյուիի «Դեմոկրատիան և կրթությունը»,
6. Կարլ Մարքսի «Կապիտալը»,
7. Բեթթի Ֆրիդենի «Կանացիության գաղտնիքը»,
8. Օգյուստ Կոնտի «Պոզիտիվ փիլիսոփայության դասընթացը»,
9. Ֆրիդրիխ Նիցշեի «Բարուց և չարից անդին»-ը,

10. Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, տոկոսի և փողերի ընդհանուր տե-սությունը»:
Հետ...

ՀՈՐՈՍԿՈՊ - 2011

Խոյ - Անցյալ տարվա վերջից ձեր առջև բացվում է նոր հեռանկար։
Որքան ուժեր նվիրեք աշխատանքին, այնքան օգուտ կքաղեք։ Դուք կարող եք միջոցներ ներդնել հեռանկարային նախագծերում։ Դրանք բոլորն արդյունավետ կլինեն։
Սիրո մեջ շարունակվում է իդեալի որոնումը։ Դուք ուզում եք ազատ հարաբերություններ և ամուր կապեր։ Այս տարի նման ապրելակերպը բավական ուրախություն ու խնդիրներ կբերի։ Ձեզ կգրավեն գաղտնի կապերը, և ձեր զուգընկերները հազիվ թե հաշտվեն գործերի այսպիսի վիճակի հետ: Հավատարիմ զուգընկերը ձեզ կպարգևի սեր և կիրք։
2011-ը կարող է բավական հաջող լինել, եթե դուք հանդես բերեք ձեր բնածին աշխատասիրությունը, հնարամտությունը, արագ և ժամանակին ճիշտ, ոչ սովորական և ստեղ-ծագործական լուծումներ գտնելու ունակությունը։
Ցուլ - Կարիերայում ձեզ սպասում է հաջողության շրջան։ Դրան կնպաստեն ձեր տեղափոխությունները, հետաքրքիր հանդիպումները, հոգևոր փնտրտուքը։
Մարդիկ ականջալուր կլինեն ձեր կարծիքին, իսկ շատերի համար ընդօրինակման տիպար կլինեք։ Սերն ու հարգանքը կուղեկցեն ձեզ, իսկ ձեզ մեծարողների շրջանը կընդլայնվի, կհայտնվեն շատ երկրպագուներ (երկրպագուհիներ): Ինչ-որ տեղ սա կփոխի ծեր կյանքը։
2011թ. ձեր գլխավոր խնդիրն է հանգիստ աշխատել, հետևել այն բանին, որ ծախսերը չգերազանցեն եկամուտները։ Բարենպաստ են հիմնավոր, լուրջ գործողությունները, ֆինան-սական գործարքները։ Չարժե ձգտել կտրուկ փոփոխությունների։ Անհրաժեշտ է հավատարիմ մնալ սկզբունքներին։
Երկվորյակներ - Տարին ձեր առջև մեծ հեռանկարներ է բացում։ Աշխատանքում հաջողության շրջան է։ Իրականացվում են վաղեմի պլանները, իսկ նոր աշխատանքը բերում է հաջողություն և եկամուտ։ Տարվա ընթացքում դուք կհանդիպեք հետաքրքիր մարդկանց, որոնք կփոխեն ձեր հայացքները։ Շատ առումներով այս տարի դուք կհենվեք նախկին գիտելիքների վրա; սակայն տարվա ընթացքում կհասկանաք, որ հին գիտելիքները բավարար չեն։
Ծանոթների շրջանը կընդլայնվի: Դրա վրա կարող են ազդել նոր գործընկերները։ Կունենաք տնտեսական աճ։
2011 թվականին ձեզ սպասում է հաջողություն ցանկացած ձեռնարկման մեջ։ Ձեր գլխավոր խնդիրն է բաց չթողնել ճակատագրի ընձեռած հնարավորությունները։ Ձեր ակտիվ էներգիան և նպատակասլացությունը կզարմացնի շրջապատի մարդկանց։
Խեցգետիններ - 2011 թվականը՝ Կատվի (ճագարի) տարին ձեզ հնարավորություն կտա նորովի կառուցել ձեր ապագան։ Շատ փոփոխություններ կլինեն, հետաքրքիր իրադարձու-թյուններ, նոր մարդիկ և ծրագրեր հիմնովին կփոխեն ձեր կյանքը։ Կիրականանան ամենաանսպասելի հույսերը։ Գրեթե բոլոր հանդիպումներն ու գործերը կկարևորվեն, ձեզ կօգնի բանականությունը, գործերի հանդեպ մեծ պատասխանատվությունը։ Այս տարի ամեն ինչ, ներառյալ պլաններն ու ձեռնարկումները, ապագայում կտան իրենց լավագույն պտուղները։
Դուք ձեզ համար բազմաթիվ օգտակար հայտնագործություններ կանեք ու եթե սկսեք ակտիվորեն աշխատել և զարգանալ ձեր ընտրած ասպարեզում, ապա դրանում հաջողության կհասնեք։
Առյուծ - Կատվի (Ճագարի) տարում դուք կարող եք լուծել անշարժ գույքի հետ կապված հարցեր։ Եկամուտները կաճեն, սակայն առանց անիմաստ ծախսերի և կորուստների չի լինի: Ստեղծագործական նախագծերում ներդրումները կփոխհատուցվեն։ Կպահանջվի հատուկ հոգատարություն ձեր զավակների կամ հարազատների նկատմամբ։
Անհրաժեշտ է ձեր մասնակցությունը նրանց ապագայի հետ կապված խնդիրներին։
Նոր ծանոթությունները բարձր դիրք ունեցող մարդկանց հետ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Կվերականգնվեն նախկին հարաբերությունները հին ընկերների հետ։ Տարին ամ-բողջությամբ բավական հաջող կլինի։
2011-ին դուք կհասկանաք, որ կյանքում բոլոր բարիքները տրվում են խելացի, հավակնոտ, ինքնավստահ, նախաձեռնող և աշխատասեր մարդկանց։ Ձեր անսպառ էներգիան, սեփական ուժերի նկատմամբ ձեր հավատը կօգնեն ձեզ ողջ տարվա ընթացքում հաջողությամբ ավարտել շատ գործեր։
Կույս - Տարվա առաջին կեսը կբերի անսպասելի փոփոխություններ, երկրորդ կեսը կամրապնդի ձեր դիրքերը, ի հայտ կգան նոր հնարավորություններ։
Առաջին հայացքից դժվար կլինի մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները։ Տարվա ընթացքում հարկ կլինի շատ ժամանակ նվիրել երեխաներին, հատկապես եթե ավելի վաղ դուք նրանց ձեր ուշադրությամբ երես չեք տվել։ Ճանապարհորդությունները հնարավորություն կտան շատ նոր բան իմանալ։ Դուք կքաղեք նոր գիտելիքներ, և ձեր հայացքները մի փոքր կփոխվեն։
2011 թվականը ձեզ համար բանականության, ձգտումների և զգացմունքների ներդաշնակության շրջան է։ Գլխավոր խնդիրն է տեսնել իսկական կենսական արժեքներ՝ առանձնացնելով անհրաժեշտը խանգարողից ու ավելորդից:
Կշեռք - 2011 թ. ձեր գլխավոր խնդիրն է ակտիվորեն մասնակցել տարբեր միջոցառումների, ձգտել նորին, շարունակ առաջադիմել և զարգանալ։ Դուք պետք է գործեք համառորեն և հետևողականորեն, երբ խոսքն աշխատանքի մասին է։ Ձեր համառությունն ու ձեռներեցությունը վերջնարդյունքում կօգնեն զգալի հաջողությունների հասնելու։
Դուք աճում եք, նոր փուլի նախապատրաստվելու շրջան է սկսվում։ Շփումը երեխաների և սիրելիների հետ շատ հաճելի կլինի։ Ձմռանն ու գարնանը դուք կհասկանաք, որ կյանքը ճանաչողության և կարևոր շրջանին նախապատրաստվելու համար ձեզ մեծ հնարավորություն է տալիս։
Դուք կսկսեք փնտրել հոգևոր ազատություն և ձեր առջև դրված խնդիրների լուծում։ Դա կլինի տարվա երկրորդ կեսին: Ձեզ կաջակցեն բազմաթիվ մարդիկ՝ հաշվի առնելով ձեր լավագույն արժեքները:
Կարիճ - Այս տարի ընտանիքը, անձնական կյանքը և գործընկերները, տունն ու աշխատանքը գլխավոր դեր են խաղում։ Հարազատները, նրանց կյանքն ու առողջությունը առանձնակի կարևորություն ձեռք կբերեն։
Կարիերայում աճի և զարգացման շրջան կլինի։ Ծառայության վայրում հասունանում են փոփոխություններ։ Ամեն ինչ շեշտակիորեն վերակառուցվում է, ձեր ղեկավարությունը պատ-րաստ է փոփոխությունների, բայց դուք ոչ միշտ եք հասցնում նոր իրադարձություններին հետևել։
Դուք կուրախանաք հարազատ մարդկանց հաջողություններով։ Չնայած հաջողության շրջանին, կունենաք նաև դժվարություններ։ Տանը խնդիրներ կառաջանան։ Պետք է ուշադրու-թյուն դարձնել մոտ մարդկանց առողջությանը։ Տնային գործերը ձեզ կմղեն որոշում կայացնելու։ Տունը, տնտեսությունը, տան անդամները կպահանջեն մեծ ուշադրություն։
Ձեզ չպետք է անհանգստացնեն ու շփոթեցնեն հնարավոր դժվարությունները, քանի որ դրանք անցողիկ են:
Աղեղնավոր - Ձեզ սպասում է համբավ և համընդհանուր հարգանք։ Շատ կլինեն ընտանեկան հաջողությունները։ Ուղևորությունները կուրախացնեն, շահույթ կբերեն, կնպաստեն ձեր առաջընթացին։
2011 թվականը կպարգևի հետաքրքիր հանդիպումներ և անսովոր ծանոթություններ։
Կյանքը մի քանի անգամ կփորձի ձեր կայունությունը գայթակղությունների և փորձությունների միջոցով։
2011թ. ձեր գլխավոր խնդիրը խնայողությունն է։ Պետք է սովորեք ճիշտ բաշխել ստացված միջոցները։ Այս պայմանը պահպանելիս կարող եք զգալիորեն լավացնել ձեր ֆինանսական վիճակը և ինքնուրույնություն ձեռք բերել։
Այծեղջյուր - Այս տարի դուք մի քանի անգամ ստիպված կլինեք ընտրություն կատարելու նոր և հին գաղափարների միջև։ Դուք հակված եք ընտրելու ավանդական մշակութային և բա-րոյական արժեքներ, ինչպես նաև գործերի նկատմամբ ավանդական մոտեցում։
Տարվա առաջին կեսին կբարձրանա տան, անշարժ գույքի, շինարարության, տան անդամների և մտերիմ մարդկանց հետ հարաբերությունների հարցը։ Այս շրջանում հասունանում են փոփոխություններ։ Տարվա երկրորդ կեսը հաջողություն է բերում երեխաների գործերում, ստեղծագործության մեջ, աշխատանքում։ Առաջանում է հետաքրքրությունների նոր հոսք։
Ջրհոս - Եկել է հաջողության ժամանակը։ Ամբողջ տարին դուք կօգտվեք ձեր հեղինակությունից։
Ամեն կողմից ձեզ կաջակցեն։ Այս տարի դուք կտեսնեք, թե որքան շատ մարդիկ են ձեզ ընդառաջում: Դուք ինքներդ էլ կարող եք մյուս մարդկանց օգնել հանդես գալով հովանավորի դերում: Տարվա առաջին կեսին դուք զբաղված եք տնով, շինարարությամբ, հա-րազատների գործերով, իսկ տարվա երկրորդ կեսը կպահանջի մեծ ուշադրություն կարիերայի խնդիրներին։ Կվերսկսեք ընդհատված գործերը և օգուտ կքաղեք դրանցից։
Ձկներ - Այս տարի ձեր դիրքերն ամրապնդվում են։ Կորուստների շրջանն աստիճանաբար անցյալ է դառնում։ Երեխաները և ձեզ սիրող մարդիկ դառնում են ձեր բարի պահապանները։ Չնայած ձեզ պարբերաբար ձգում է առանձնությունը, ընկերների և ծանոթների շրջանը լայնանում է, շրջապատի մարդկանց հետ ձեր հարաբերություններն ամրապնդվում են։ Երբեմն դուք հոգնում եք մարդկանցից, այդ դեպքում ավելի լավ է կողմ քաշվել հարաբերությունները չփչացնելու համար։
2011 թվականը վերելքի շրջան է, հատկապես ակտիվ մարդկանց համար։ Գործերի նկատմամբ հետաքրքրություն եք ցուցաբերում, որի համար ձեր աշխատավարձն ավելի է բարձրանում, սակայն ավելի շատ ուժեր են պահանջվում դրանց իրականացման համար։

Հետ...

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՏԱԾՈՆԵՐ ՀԱՐԹԱԳՅՈՒՂՈՒՄ

Ղալթախչի այժմյան Հարթագյուղ գյուղը հիմնադրվել է 1829թ.-ին: Գյուղը հիմնադրել են Բասենից, Մուշից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը: Հարթագյուղը, որպես հնագույն բնակավայր գոյություն ունի վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում գյուղի  տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված  նյութական մշակույթի գտածոները,  հնագույն ամրոցատեղին և վաղ բռոնզեդարյան դամբարանադաշտը: Հարթագյուղից հայտնաբերված հնագիտական նյութերը, Հայկական լեռնաշխարհի այլ անկյուններից հայտնաբերված նյութերի հետ միասին ներկայացնում են նախաբնիկների մեկ միասնական, ծագումնաբանորեն շաղկապված և երկարատև զարգացող մշակույթ: Հարթագյուղից հայտնաբերվել են արվեստի ու մշակույթի հուշարձաններ, որոնք թույլ են տալիս դատել թե գեղարվեստական ստեղծագործության ինչպիսի բարձր մակարդակ է ունեցել հնագույն այս բնակավայրը: Կենցաղային իրերը, զարդերն ու քարե կուռքերը, ծիսական առարկաները, կավե խեցեգործական իրերն ու մետաղյա սպասքի պարագաները, կերամիկաները և շատ այլ հնագիտական  նյութեր ապշեցնում են իրենց ձևով, կառուցվածքով, նրբաճաշակությամբ ու պարզությամբ: Բացի համեստ կենցաղային խեցեղենից Հարթագյուղի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտից հայտնաբերվել են նաև ծիսական խեցեղենի եզակի նմուշներ արծաթափայլ կիսագնդաձև կանթերով կճուճներ, սև փայլեցված նրբերանգներով ու զարդանախշերով կավանոթներ, կուլաներ, գավաթներ, քրեղաներ, միականթ սափորներ և կավե սև կափարիչներ: Երբեմն ամբողջական կամ մասնակի պահպանված այս նյութերը հիացմունք են պատճառում դիտողին: Բացի վաղ բրոնզեդարյան նյութերից, Հարթագյուղում կան նաև վաղ երկաթի, ուրարտական և անտիկ շրջանի պատկանող նյութեր (կեղծ կանթերով կճուճ):
2010թ-ի գարնանը Հարթագյուղի  վերոհիշյալ դամբարանադաշտից հայտնաբերվեց դամ-բարան: Դամբարանը Կուր-արաքսյան մշակույթի նմուշ էր, թվագրվում է մ.թ.ա. III հազ-ի II փուլով: Մահացածին թաղել էին կծկված վիճակով, դեմքով դեպի աջ, որը փաստում է, որ ննջեցյալը տղամարդ է եղել: Դամբարանից հայտնաբերվեց՝ ծիսական սև և կարմիր փայլեց-ված քրեղան: Դամբարանի տարածքից, բացի կավե իրերից, հայտնաբերվեցին նաև՝ աղորիք-ներ, ծիսական կուռքեր՝ կենդանիների կերտվածքով, հնագույն երկանքներ և քարե տրորիչներ: Հայտանաբերված նյութերը փաստում են, որ հանգուցյալի հողարկավորելու ժամանակ կատարվել է ծիսակատարություն: Հաշվի առնելով պատմական ժամանակաշրջանը (VI-III հազ. մ.թ.ա.), կարելի է ասել, որ մարդկանց կյանքում լուրջ տեղաշարժեր եղան, մարդկանց մոտ առաջացել էին ինչ որ նախապաշարմունքներ, վախ, հավատ և պատկերացումներ բնության կործանիչ երբեմն նաև արարիչ գործոնների մասին: Այդ ամենը նրանց մոտ ծնում է պաշտամունքի զգացողություն: Մարդը հավատում էր, որ մահվանից հետո կա հան-դերձյալ կյանք, որ մարդկային հոգին երկար դեգերումներից հետո տեղափոխվում է մի ուրիշ աշխարհ: Այդ էր պատճառը, որ նրանք հանգուցյալի գոյապայքարը դյուրացնելու համար նրա հետ  խեցեղեն էին թաղում:  Այսպիսով հայտնաբերված  նյութերը հիմք են տալիս եզրակացնել, որ Հարթագյուղի հնամենի բնակիչներն զբաղվել են երկրագործությամբ, անաս-նապահությամբ, խեցեգործությամբ: Լեռնային այս հնամենի բնակիչները, որոնք ապրել են լեռների մեջ մխրճված սեպաձև հովտում ստեղծել են կայուն և ներդաշնակ մշակույթ:
Վազգեն ՀԱԽՈՅԱՆ 
ԳՊՄԻ-ի պատմության
ֆակուլտետի ուսանող

Հետ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Հայաստանը կարող է առաջարկել արևի էներգիայով պատրաստված խաշլամա, խաշ:
Ինչպե՞ս է դա հնարավոր: Հայելու միջոցով արևի էներգիան կուտակում եմ մի վայրում, որտեղ էլ համապատասխան սարքի վրա տեղադրելով կաթսան կամ անհրաժեշտ այլ պարագան, պատրաստում են ցանկացած կերակուր, այդ թվում նաև վերոնշյալները: Ի դեպ՝ սնունդը եփվում է գրեթե նույն ժամանակահատվածում, ինչ սովորական էլեկտրաէներգիայի օգտագործման դեպքում:
Այս ամենի հիմքում հելիոֆիկացում ասվածն է, որի նպատակը, մասնավորապես, գյուղերին արևային տեխնիկա և տեխնոլոգիաներ մատակարարելն է:
Սա բնակչությանը հնարավորություն կտա 40-60 տոկոս  էներգիա խնայել: Գյուղերի հելիոֆիկացումը ենթադրում է արեգակնային էներգետիկայի  զանգվածային կիրառություն գյուղատնտեսական արտադրությունում և կենցաղում, գյուղմթերքի վերամշակում, կենցաղային տաք ջրի շոգու ստացում, տների ջերմացում, փողոցների լուսավորություն, և վերջապես, ուտեստների պատրաստում: «Հայաստանի հելիո-ֆիկացման ծրագիրը, ըստ էության, մեր արդյունաբերության համար հակաճգնաժամային ծրագիր է»,-Հելիոֆիկացման ծրագրի մասին իրազեկման նպատակով կազմակերպված հավաքի ժամանակ, ասաց տեխնիկական գիտություն-ների դոկտոր Վահան Համազասպյանը: Նա հավաստիացնում է. «Ստանձնելով մեր գյուղերի հելիոֆիկացման պատասխանատվությունը, պատրաստ  ենք սկսել Հայաս-տանի հելիոֆիկացման գործընթացը»:
Արևային տեխնիկայի օգտագործումը, ի դեպ, ֆինանսական ներդրում չի պա-հանջում: Այստեղ խնդիրն այլ է: «Մենք միայն ուզում ենք, որ Սպիտակի նախկին գործարաններից մեկի շենքը, որը ծրագրել են քանդել, տրամադրեն մեզ՝ նախաձեռնության իրականացման համար», -ասաց Վ. Համազասպյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանի կողմից նախատեսվում է հնդկահավ եփելու արևային տեխնիկա նվիրել ԱՄՆ-ի առաջին տիկնոջը. «Այն կտեղադրվի Սպիտակ տանը և ինչ-որ առումով կգովազդի մեր երկիրը»:
Հավելենք, որ գերմանացի բժիշկների հետազոտությունները ցույց են տվել, որ արևային էներգիայով պատրաստված սննդամթերքը, ի տարբերություն մյուս եղանակներով պատրաստվածների, քաղցկեղ չի առաջացնում:

Սեփական լրատվություն

Հետ...

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Գոհարիկ Ասատուրի Դունամալյանի, որն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Արցախյան ազատագրական պայքարին
Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո Սպիտակի երկրաշարժի ժամա-նակ հարազատներ ու ամուսին կորցրած Գոհարիկը իրեն նվիրում է Արցախյան պայ-քարին: Նա կամավորներից առաջինն էր, որը տեղափոխվեց Արցախ և միանալով Ասկերանի ՊՇ-ի թիվ 35-րդ հրաձգային գումարտակի տղաներին դարձավ գումար-տակի բուժհրահանգիչ: Նա պարտականությունների հետ միասին ոչ մի անգամ զենքը ցած չդրեց: Նա իր զիլ ձայնով և հայկական ազգային հայրենասիրական երգերով միայն ոգևորել է մարտիկներին, բարձրացրել նրանց ոգու ուժն ու տրամադրությունը: Նա բազմաթիվ անգամ իր սառնասրտությամբ ու գործին նվիրվածությամբ մասնակից է եղել վիրավորի կյանքի փրկությանը: Բայց պատերազմի դաշտում անգամ նրա մեջ մարմնավորված է եղել կանացի նրբությունն ու շրջապատի նկատմամբ ուշադիր ու զգայուն լինելու ու տղամարդուն առանձնահատուկ վստահությունն ու ոգու ուժը:
Նա մասնակցել է Ասկերանի, Աղդամի, Լաչինի, Քարվաճառի շրջանների մարտական գործողություններին: 1992թ. հոկտեմբերի 24-ին «Տորտ» լեռ բարձրանալիս Գոհարը գրում է.

...Գիտեմ, որ մահս մոտ է ամեն պահ,
Գիտեմ, որ կյանքս չեմ ապահովել,
Գիտեմ, որ կյանքս ազգիս նվիրել,
Իմաստալից եմ «Տորտ» լեռ բարձրացել:

Ու, թեև Տեր Աստված մոտենա մահս,
Հանկարծ ինձ թուրքին բաժին չհանես,
Թույլ կտաս կյանքս անձնական զենքով
Հասցնեմ ավարտին ու զոհվեմ:

Այդ դաժան տարիների մասին Գոհարիկը պատմում է. «Պատերազմը դաժան էր, չարիք էր, սակայն մենք չէինք հոգնում և չէինք վախենում, մարտնչում էինք փրկել հող հայրենին:
1992-93-94թթ. մտա Ասկերանի ՊՇ-ի 35-րդ գումարտակ: Ես և կռվող էի, և առաջին գծում էի հերթափոխում տղաներին և գումարտակի բուժհրահանգիչն էի: Անվա-նում էին ինձ քարայծ, ադինակի վոլկ, դաժան էի ու արիասիրտ, ոչնչից չէի վախենում, իսկ կենդանի գլուխս դեռ 92-ից երկու միլիոն էր գնահատված:
Մենք պատերազմի դաշտում ոչ մի զոհ չէինք թողնում, վիրավոր թե զոհ, բոլորին վտանգավոր գծից դուրս էինք հանում, պատահել է, որ շալակած էի հանում կամ տե-ղավորում մեջքիս և մի կերպ սողեսող հանում: Երբեմն կապի մեջ մտնելով հակառակորդի կռվողները մեզ ասում էին, որ իրենց վրա նարյադ է դրվում, թե օրվա ընթաց-քում որքան տարափ էր թափվելու մեր գլխին և զգուշացնելով ասում էին մեզ, որ մենք գիշերը ձեր վրա կրակահերթ չենք բացի, այլ օդային, այնքան, որ մեր ղեկավարները թող տրաքոցները լսեն ու տեսնեն, որ զենքը օգտագործվում է: Նրանք իրենց զոհին ու վիրավորին չէին հանում մարտի դաշտից:
Ասեմ, որ հզոր ու ամրապինդ հրամանատարների զինվոր եմ եղել, հպարտանալու շատ բան ունեմ նրանց անուններով Վիտալի Բալասանյան, Մովսես Հակոբյան, Էդուարդ Աղաբեկյան, Կարմեն Ավետիքյան, Սեյրան Օհանյան և շատ ու շատ մեծատառով անուններ:
Արցախյան պատերազմի այն ծանր օրերին Սպիտակի զինկոմիսար Սպարտակ Ղուբաթյանը անմասն չմնաց հասնելու Արցախ և օգնելու իր ժողովրդին: Նա բազմիցս հագուստ, սնունդ, դեղորայք էր հասցնում Արցախ և ճաշակում պատերազմի սառը շունչը: Նա զինադադարից հետո էլ էր մտնում Արցախ, բերելով Շուշիի երեխաների օգնությունը, որին հագուստ, որին գումար, երբ թոռանս լավ նվեր տվեց, ինձ ասացին, թե ճանաչելով թանկ նվերը Լևոնիդ տվեց:
Արցախյան ազատագական  պատերազմը  պսակվեց ազերիների դեմ անհավասար կռվում փառապանծ հաղթանակով, որից անմասն չմնացին նաև Սպիտակ քաղաքի ու գյուղերի հայրենասեր քաջ զավակները, նրանք կարողացան Ղարաբաղի գրավումը ազերիներին միայն երազանք թողնել»:
Գոհար Դունամալյանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն Ար-ցախի քաջորդիներին» մեդալով:

Տեսա երկրաշարժ,
Փլատակ տներ ու նահատակներ,
Տեսա ռազմի դաշտ,
Ավերված տներ, զոհված ընկերներ,
Տեսա արյան ծով իմ հայրենիքում
Եվ մեր Արցախում.
Գլուխս առնեմ, թողնեմ ուր գնամ
Ողբամ մեռելոց...

Գայանե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հետ...

ՅԱՊՈՆՉԻԿԻ ՎՐԵԺԸ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում քիլերը գնդակահարել է քրեական հեղինակություն Վլադիմիր Ջանաշիային, մականունը՝ Լադո: Ըստ հատուկ ծառայությունների հիմնական վարկածի՝ այդ հանցագործությունը «ռուսական մաֆիայի հայր» Վյաչեսլավ Իվանկովի (մականունը՝ Յապոնչիկ) սպանության վրեժն է: Քիլերները երկար ժամանակ է, ինչ փորձում էին «որսալ» Լադոյին:
Լադոյի սպանության կազմակերպման մեջ կասկածում են ամենահեղինակավոր օրենքով գողերից երկուսին՝ եղբայրներ Լաշի և Կախաբեր Շուշանաշվիլիներին: Ժամանակին Յապոնչիկը մաֆիայի երկու կլանների միջև բախման ժամանակ Լաշայի կողմն էր անցել, ինչն էլ ամենայն հավանականությամբ դարձել է նրա սպանության պատճառը: Այս մասին տեղեկացնում է «Քրեական Ռուսաստանը»:
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ վերջերս Ջանաշիան ստիպված էր թաքնվել, քանի որ Յապոնչիկի դեմ մահափորձից անմիջապես հետո՝ 2009թ. ամռանը, քիլերները նրա դեմ որս էին սկսել: Վերջին երկու շաբաթը նա ապրում էր ուրիշի անունով՝ Մարսելի մերձակայքում վարձած փոքրիկ բնակարանում:
Այդ ընթացքում «կնքահայրը» շատ ընկճված տեսք ուներ, գրեթե դուրս չէր գալիս թաքստոցից, սակայն նախորդ շաբաթվա վերջին, քիլերը, այնուամենայնիվ կարողացավ դարանել զոհին և հաշիվները մաքրել Լադոյի հետ:
Քիլերը ատրճանակից յոթ անգամ կրակել էր Ջանաշիայի վրա: Վիրավոր «հեղինակությանը» հասցրել էին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր:
Չորս շաբաթ առաջ քիլերը ներխուժել էր Ջանաշիայի՝ Նիցցայում գտնվող ամառանոցային տնակ և Կալաշնիկով տեսակի հրազենից կրակել նրա վրա: Նա ավելի քան 40 փամփուշտ էր արձակել, սակայն Լադոն կարողացել էր խուսափել ու բարձրանալ երկրորդ հարկ և պատուհանից դուրս թռչելով՝ փախչել:
Թվում էր՝ Լադոյին ուղեկցում է հաջողությունը, օրենքի պահապանները նպատակասլացորեն գնում էին նրա հակառակորդների հետքերով, իսկ հանցագործներին որսացող ոստիկանությունը չեզոքացնում էր նոր մահափորձերը՝ նախքան հանցագործությունը կազմակերպելը ձերբակալելով քիլերներին: Սպանությունից մի քանի օր առաջ Իսպանիայում ձերբակալվել էր Ջանաշիայի ոխերիմ թշնամին՝ օրենքով գող Կախաբեր Շուշանաշվիլին:
Ոստիկանները ծրագրել էին ձերբակալել նաև նրա եղբորը, ով այդ պահին Հունաստանում էր, սակայն Լաշան հանելուկային ձևով կարողացել էր թաքնվել: Հատուկ ծառայություններում ենթադրում են, որ թեև իրենք ձերբակալել են Կախաբերին, սակայն Ջանաշիային սպանելու գործի հետևում կանգնած են հենց Շուշանաշվիլի եղբայրները: Իսկ Լադոյին հետապնդելու պատճառներից մեկը Վյաչեսլավ Իվանկովի սպանության գործին նրա մասնակցությունն է:

Մամուլից
Հետ...

ԴՐՎԱՏԱՆՔԻ ԽՈՍՔ

Այս փոքրիկ ակնարկը սոցիալական ապահովության Սպիտակի տարածքային բաժնի կենսաթոշակների գծով գլխավոր մասնագետ Մարինե Աջամյանի մասին է

Գիտենք մեր կյանքի դաժանության հասնող բոլոր դժվարությունների մասին, գիտենք նաև, որ սոցիալական ամենախոցելի խավը կենսաթոշակառուներն են և նրանց գոյատևման միակ միջոցը հաճախ միայն կենսաթոշակն է: Ահա այս պատճառով էլ անչափ կարևոր է դառնում այս ոլորտի աշխատակիցների բարեխղճությունը, սրտացավությունը, պարտաճանաչությունը, ինչը և ի բնե և շռայլորեն տրված է Մարինեին: Այս ոլորտում աշխատում է 1989թ., սկզբում որպես գլխավոր հաշվապահ, իսկ այժմ՝ որպես գլխավոր մասնագետ, զուգահեռ սպասարկում է նաև 1802 փոստային բաժանմունքը հետևյալ տարածքներով՝ Այգեստան թաղամաս, Մուրացանի,  Դ. Տեր-Սիմոնյանի փողոցներ և Ջրաշենի համայնք: Նրա ծառայությունից մշտապես գոհ է այս տարածքների բնակչությունը: Երբեք քաշքշուկ-ներ և անհարկի ձգձգումներ չեն նկատվել նրա գործունեության ընթացքում: Մարի-նեի աշխատանքից գոհ են նաև վերադաս մարմինները.  երկու տարի առաջ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը Լոռու մարզից պարտաճանաչ աշխատանքի համար միայն Մարինեին է արժանացրել խրախուսական մրցանակի: Նրան մաղթում ենք անսպառ եռանդ, առողջություն և նորանոր հաջողություններ:

Աշխեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հետ...

«ԱՐՄԵՆԻԱ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ «ԺԱՄԸ» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
2010Թ. ԱՊՐԻԼԻ 17-21-Ի ԼՈՒՐԵՐԻ ՀՈՍՔԻՑ

Հաղորդավար - Քանի՞ եղանակով կարող է մարդ գրել, նկարել և ստորագրել: Շատերի մտքով կարող է անցնել տարբեր թվեր, բայց ոչ ասենք 60-70 եղանակով՝ նկարի դեպքում առանց մեկ միլիմետրի տարբերությամբ, սակայն Սարգիս Միքայելյանը (խոսքը Սպիտակի բնակիչ Սարգիս Միքայելյանի մասին - ծանոթ. խմբ.) կարողանում է դա անել: Նա գրանցվել է ՀՀ «Դյուցազնագրքում»: Նա մեծ ցանկություն ունի գրանցվելու նաև Գիննեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն ֆինանսական հնարավորությունները չեն ներում:
Հեռուստալրագրող՝ Սիրուշ Պետրոսյան - Այս մարդը Լեոնարդո Դա Վինչին չէ, պատմությունը վկայում է, որ նման ունակություններ ունեցել է իտալացի մեծ նկարիչը: Եթե մենք յուրաքանչյուրս գրում, նկարում, ստորագրում ենք առավելագույնս երկու ձևով, ապա այս մարդու մոտ գործողության եղանակները բազմաթիվ են: Էկրանից այն կողմ գտնվողներին գուցե անհնար թվա: Սարգիս Մի-քայելյանը գրում է, նկարում է, ստորագրում է 60-70 եղանակով:
Սարգիս Միքայելյան - Այս սիմետրիկ նկարը նկարել եմ երկու ձեռքով միաժամանակ՝ մի կեսը աջ ձեռքով, մյուս կեսը՝ ձախ ձեռքով, այս մյուս նկարը նկարված է երկու ձեռքով միաժամանակ աջ ձեռքով՝ նույնանման մի նկարը, ձախ  ձեռքով՝ նույնանման մյուս նկարը:
Հեռուստալրագրող՝ Սիրուշ Պետրոսյան - Մեկ րոպեում կարող է գրել 250 տառ: Միաժամանակ երկու ձեռքով, երկու ձեռքով, երկու ոտքով և բերանով՝ գրում, ստորագրում և նկարում է նաև առանց մեկ միլիմետր տարբերության: Գրում է աջից ձախ, ետդարձ, վերևից ներքև շրջված տառերով և այլն: Նրա բնատուր շնորհքը ի հայտ է եկել 1999թ., այն էլ խիստ պատահական, ի դեպ նա մասնագիտական կրթություն չի ստացել (Ս. Միքայելյանը սովորել և ավարտել է Սամարայի ակադեմիկոս Կորոլյովի անվան տիեզերագիտության համալսարանը - ծանոթ. խմբ.):
Սարգիս Միքայելյան - Գրիչ վերցրած գրում էի, հետո վերցրի երկրորդ գրիչը՝ մյուս ձեռքս և գրեցի, ստացվեց նույնը: Ճիշտն ասած չէի իմանում, որ դա կարող է եզակի երևույթ լինի:
Հեռուստալրագրող՝ Սիրուշ Պետրոսյան - Նման կերպ գրելը, նկարելը մտքովն անցել է առաջին անգամ, բայց չի համարձակվել: Որոշ ժամանակ անց փորձել է, որն էլ փորձանք չբերեց, այլ հաջողությամբ պսակվեց:
Սարգիս Միքայելյան - Շատերն ասում են հնարավոր չի նման բաներ անել: Սիրում եմ զբաղվել, եթե հոգեպես, բարոյապես ընկճված վիճակում չլինեմ:

Հեռուստալրագրող՝ Սիրուշ Պետրոսյան - Օրական մի քանի նկար կարող է նկարել, եթե տրամադրված լինի, ժամանակ շատ ունի, բայց չի աշխատում: Նա իր արտասովոր ունակությունների համար գրանցվել է Հայաստանի Հանրապետության «Դյուցազնագիրք» գրքում:
Հետ...

ԿԵՂԾԱՆՈՒՆՆԵՐ

Կեղծանուն բառը հայերենում ունի ծածկանուն, գրչանուն, մականուն, սուտանուն հոմանիշները:
Կեղծանուններ, այսինքն՝ հորինած, մտացածին անուններ կրում են սովորաբար արվեստի մարդիկ՝ գրողներ, նկարիչներ, երգիչներ, դերասաններ:
Բազմաթիվ կարող են լինել այն պատճառները, որոնք մարդկանց հարկադրում են իրենց իսկական անունները փոխարինել կեղծանուններով: Պատճառների թվում կարող են լինել անվան անբարեհնչունությունը, դժվար արտասանելիությունը, իրական անունը թաքցնելու անհրաժեշտությունը և այլն:
Օրինակ՝ Մաքսիմ Գորկի անունը, որ հայտնի է աշխարհին՝ Ալեքսեյ Մաքսիմովիչ Պեշկովի կեղծանուն է, Գայդարը՝ Արկադի Գոլիկովի:
Կեղծանուն են ունեցել նաև շատ հայ գրողներ. Նար-Դոսը՝ Միքայել Հովհաննիս-յանի կեղծանունն է, Րաֆֆին՝ Հակոբ Մելիք-Հակոբյանի, Սիամանթոն՝ Ատոմ Յարճանյանի, Շիրազը՝ Օնիկ Կարապետյանի և այլն:
Հաճախ դերասանների խաղացած հերոսների անունները ևս կնքվում են որպես նրանց բեմական անուններ:
Բոլորիս հայտնի Վլադիմիր Իլյիչ Ուլյանովը իր հոդվածներում ստորագրել է տարբեր կեղծանուններով՝ Վլ. Իլյիչ,       Կ. Տուլին, Ն. Ուլյանով նաև Ն. Լենին:
Այժմ կեղծանուն ունենալու անհրաժեշտություն են զգում հայ շոուբիզնեսի ներ-կայացուցիչները՝ Շպռօտ, Անի-Քրիստի, Ռիպի, Լիլու, Աշա, Ռոբ: Կեղծանուն են ունենում հատկապես հանցաշխարհի ներկայացուցիչները՝ Վոլկ, Մորոզ, Չորնի և այլն:

Սվետլանա ԲԱՐՍԵՂՅԱՆ

ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի l կուրսի ուսանողուհի
Հետ...

ԿՈՒՐՍԱՆՏ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՅՐԸ ՈՒՐԱԽ ՈՒ ՀՊԱՐՏ Է

Պաշտոնական գործով զանգահարեցի Սպիտակի տարածքային գանձապետ Վրեժ Թորոսյանին. խոսակցության տոնից զգացի, որ ուրախ է: Երբ հարցրեցի պատճառը, հպարտությամբ ասաց, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինս-տիտուտում սովորող որդու հրամանատարից շնորհակալական նամակ է ստացել: Ես առաջարկեցի նրան նամակն ու կուրսանտ որդու լուսանկարը ուղարկել խմբագրություն՝ հրապարակելու համար: Ու՝ մտովի կիսելով նրա ուրախությունը մի պահ ցան-կություն առաջացավ մեր ընթերցողին ներկայացնել նաև Վրեժի մարդկային կերպարը, որը երեք տասնյակից ավելի տարիներ մեր շրջանի ֆինանսական ոլորտի կազմակերպիչներից մեկն է:
Աշխատանքի մեջ հմուտ, աշխատասիրությամբ աչքի ընկնող ու պատասխանատվությամբ առաջնորդվող, նաև ընկերասեր ու կենսախինդ անձնավորություն, քայլող ժպիտ, նվիրված հայր ու ամուսին, իր ընտանիքի, զավակների, մերձավոր ընկերների առողջության, երջանկության ու հաջողությունների համար տքնող մարդ: Մշտապես աչքի է ընկել իր մարդասիրությամբ, լայնախոհությամբ ու բարությամբ: Նրա աշխատանքային գործունեությունը զուգակցվում է հասարակական աշխատանքի հետ, երկար տարիներ համարվում է թիվ 29-ը ԸԸՀ-ի քարտուղարը:
...Իսկ հրամանատարը նամակում մասնավորապես գրել է. «Հարգելի տեր և տիկին Թորոսյաններ, Ձեր որդին՝ ՀՀՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի l կուրսի l վաշտի l դասակի կուրսանտ՝ Ռոլանդ Թորոսյանը 2010թ. մարտ ամսվա ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ, որի համար և՛ իրեն, և՛ Ձեզ հայտնում ենք շնորհակալություն»:

Ֆ. ԱՓՈՒՋԱՆՅԱՆ
Հետ...

ՍՓՅՈՒՌՔԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ հերոսաբար մարտնչել է նաև սփյուռքահայությունը:
Ֆրանսիայի համար օրհասական ժամին Միսաք Մանուշյանը, որ արդեն ճանաչված բանաստեղծ էր ու հրապարակախոս, գրիչը փոխարինեց զենքով և կանգնեց Դիմա-դրության շարժման մարտիկների շարքերում: Միսաք Մանուշյանի և նրա ջոկատի մարտիկների հերոսությունն այսօր բոլորին է հայտնի: Փարիզում գետինն այրվում էր ֆաշիստների ոտքերի տակ: Ջոկատները կոչվում էին «Վիկտոր Հյուգո», «Ազատություն», «Ստալինգրադ» (վերջինիս հրամանատարությունը Մանուշյանը ստանձնել էր 1943-ի մարտին): Նույն տարվա մայիսից Մանուշյանն արդեն Փարիզի ու նրա շրջանի ազատ հրաձիգների և պարտիզանական բոլոր ինտերնացիոնալ ջոկատների հրամանատարն էր: Ֆաշիզմի դեմ մղվող պայքարը մարտական նույն դրոշի տակ էր համախմբել տարբեր ազգերի ներկայացուցիչների՝ լեհերի, ֆրանսիացիների, իսպանացիների, ավստրիացիների, չեխերի, հայերի, որոնք կռվում էին հանուն Ֆրանսիայի ազատության: Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին գնդա-կահարեցին, երբ ընդամենը 37 տարեկան էր: Մահը դիմավորեց գլուխը բարձր պա-հած: Մահապատժից մի քանի ժամ առաջ կնոջն ուղղված նամակում (այն հետագայում տեղ է գտել Եվգենի Բոգատի «Սերը մեծ մարդկանց նամակներում» հանրահայտ գրքում) գրել է. «Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի ու իմ նպատակի շեմին: Բախտավոր են նրանք, ովքեր կապրեն մեզնից հետո և կվայելեն ապագայի բերկրանքն ու ազատությունը: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի ժողովուրդը և ազատության բոլոր մարտիկներն ըստ արժանվույն կհարգեն մեր հիշատակը: Այսօր արևկա է, և նայելով արևին ու սիրելի բնությանը, բո-լորիդ ասում եմ՝ մնաք բարով, կյա՛նք, իմ սիրելի՛ բարեկամներ և դու՝ իմ սիրելի՛ կին»:
Ֆրանսիական դիմադրության շարժման տարեգրության մեջ ոսկե տառերով է գրված խորհրդային նախկին ռազմագերիներից կազմված l հայկական (հետագայում՝ l խորհրդային) պարտիզանական գնդի անունը (հրամանատար՝ մայոր Ալեքսանդր Ղազարյան), որի կորիզը կապիտան Բարդուղ Պետրոսյանի պանծալի 103-րդ վաշտն էր: Այն մասնակցել է բազմաթիվ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը:
1945թ. մայիսին Նիմ քաղաքում տեղի է ունեցել մեծ զորահանդես: Գնդի հրամա-նատար մայոր Ալեքսանդր Ղազարյանի զեկույցն ընդունելով՝ ֆրանսիական 16-րդ ռազ-մական օկրուգի հրամանատար, բրիգադային գեներալ Զելլերը նշել է, որ պարտի-զանական ջոկատը, ապա և պարտիզանական գունդը վարել է բազմաթիվ մարտեր ու ահաբեկչական գործողություններ, ոչնչացրել բազմաթիվ ֆաշիստական զինվորներ ու սպաներ, խորտակել գնացքակազմեր ու տեխնիկա, կապի միջոցներ, կամուրջներ, ազատագրել շատ ու շատ բնակավայրեր, համակենտրոնացման ճամբարներից ազատել հազարավոր ռազմագերիների, գրավել զինապահեստներ, բազաներ: Ծավալված մարտական գործողությունների պատճառով գերմանական հրամանատարությունը հարկադրված է եղել դադարեցնել գնացքների և ավտոմեքենաների գիշերային երթևեկությունը, ստիպել ռազմաճակատից կտրել, վարչական կենտրոնների ու կոմունիկացիաների պահպանության համար օգտագործել բազմաթիվ զորամասեր: Գեներալն իր խոսքն ավարտել է այսպես. «Դուք արյուն եք թափել ֆրանսիական հայրենասերների հետ միասին: Զոհված խորհրդային մարտիկների գերեզմանները բոլորին հավերժ կհիշեցնեն մեր համատեղ պայքարի մասին: Այս մարտական դրոշն ու զինվորական խաչը հանդիսանում են այն ամենի վկայությունը և երախտագիտու-թյունը, ինչ արեցիք դուք մեր երկրի ազատության համար...»: Ապա գեներալը հանդիսավորությամբ դրոշը հանձնել է գնդի հրամանատարությանը և նրա վրա ամ-րացրել «Արծաթե աստղակիր խաչ» շքանշանը: Մայոր Ալեքսանդր Ղազարյանն ու կապիտան Բարդուղ Պետրոսյանը ծնկաչոք համբուրել ու ընդունել են այն: Այդ նշա-նավոր դրոշը, հայ պարտիզաններին է շնորհվել Ֆրանսիայի մեծ զավակ, Դիմադրության շարժման ղեկավար գեներալ Շարլ դը Գոլի հրամանով:
Երկրորդ աշխարհամարտին ամերիկյան բանակի կազմում մասնակցել են 20 հազա-րից ավելի հայեր: Ամերիկյան ազգային լեգեոնի հրամանատար գեներալ Ջորջ Ն. Բրեյգի խոսքերն ասում են ամեն ինչ. «Կրակի գծում ոչ ոք այնքան ճանաչման չի արժանացել, որքան հայկական ծագմամբ ամերիկացիները: Ամերիկայի հայ որդինե-րը քաջաբար կռվեցին ու զոհվեցին Երկրորդ համաշխարհայինի բոլոր թատերաբեմերում»:
Իրենց անունները փառքով են պսակել ամերիկյան բանակի շարքերում ծառայող հայորդիները՝ «Կոնգրեսի պատվո մեդալ» շքանշանի արժանացած լեյտենանտ Էռ-նեստ Դերվիշյանը, պատերազմից հետո ամերիկյան բանակի բրիգադային գեներալի կոչման արժանացած Հայկ Շեքերջյանը ու շատ ուրիշներ:
Ֆաշիզմի դեմ սիրիական բանակի կազմում հերոսաբար կռված հայորդիներից հետագայում բրիգադային գեներալի կոչման արժանացավ Արամ Կարամանուկյանը, իտալական հողում հերոսաբար զոհվեց Մկրտիչ Դաշտոյանը, Ֆրանսիայում՝ քույր ու եղբայր Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները և շատ ուրիշներ:

Կազմեց՝ Ֆ. ԱՓՈՒՋԱՆՅԱՆԸ
Հետ...

ՍԱՐԱՀԱՐԹՑԻ ՎՐԻԺԱՌՈՒՆ

Տիկին Զեմֆիրան պայուսակից մեկիկ-մեկիկ հանում է հորից հիշատակ մնացած մասունքները, մի կերպ զսպելով արցունքները, շարում է սեղանիս վրա ու քթի տակ մրմնջում՝ գոնե մի բան հիշատակ մնա հայրիկիցս... Հայրիկին նա ճանաչում է մոր ու ավագ եղբոր՝ Հայկազի պատ-մածներով: Ինքն ընդամենը մեկևկես տարեկան Էր, երբ հայրը կամավոր ռազմաճակատ մեկնեց Հայրենական մեծ պատերազմի երկորդ օրը՝ հունիսի 23-ին: Գնաց եղբոր՝ Անդրանիկի հետ: Առանց դույզն-ինչ վարանելու գնացել են երկիրը պաշտպանելու, երբ դեռ մի կարգին չէին չորացել մոր արցունքները, որն այդպես էլ չհասկացավ, թե ինչ վատ բան էին արել Մարտիրոսյան ազնիվ ու աշխատասեր գերդաստանի շառավիղ իր ամուսինը, կամ օրնիբուն   հողուքարի  հետ  կռիվ   տվող,  աշխատասեր ու ամեն ինչից գլուխ հանող հայրը, որոնց՝ որպես կուլակի, 1937 թվականին Սիբիր աքսորեցին՝ բազմանդամ ընտանիքներին զրկելով հանապազօրյա հացը վաստակողից...
-Մորս հիշում եմ, երբ դեռ 3-4 տարեկան էի,-շաոունակում է Ձեմֆիրա Մարտիրոսյանը,- դրանք պատերազմի անենաթեժ տարիներն էին, ամեն ինչ ռազմաճակատ էր գնում, տանը աշխատող չկար, հայրս ռազմաճակատից նամակներով հորդորում էր տան եղած-չեղածը ծախծխել, յոլա գնալ: Այդպես Էլ վարվում Էր մայրս՝ աչքն ամուսնու ճանապարհին։ Պատերազմի ընթացքում երկու անգամ փոստատարը վարանոտ քայլերով մեր դուռը զարկեց. աոաջինը 1941-ի հոկ-տեմբերին Էր, հորեղբորս՝ Անդրանիկի «սև թուղթն» էր բերել: Թե ինչ Էր «սև թուղթը», մենք հետո էինք իմանալու: Երկրորդը մեկ-երկու ամիս հետո էր. հորս՝ Տելեմաք (Աշոտ) Մար-տիրոսյանի անհայտ կորչելու թուղթն էր ձեռքին... Այդպես էլ, ցավին անտեղյակ, դավին անտարբեր ապրում էինք, սովորում, աշխատում՝ համակերպվելով որբի աննախանձելի վիճակի հետ: Մորս ականջը, սակայն, միշտ լուրի էր, աչքը՝ դռանը:
-Մեր ընտանիքի համար պարզ երկնքում ամպրոպի ճայթյունի էր նման ահա այս հոդվածը, - «Սովետական Հայաստան» թերթի 1968 թվականի փետրվարի 1-ի խունացած համարն ինձ պարզելով, շարունակում է խոսքը Ձեմֆիրա Մարտիրոսյանը,-Արթիկում գրեթե տուն չկար, որ կարդացած չլիներ Միքայել Հակոբյանի «Ինչ են պատմում հոլանդական փաստաթղթերը» հոդվածը։ Մեր տունն այդ օրը լեփ-լեցուն էր բարեկամներով ու ծանոթներով, հորս նախկին աշ-խատանքային ընկերներով: Չնայած խստաշունչ ձմռանն ու ճանապարհների փակ լինելուն, հաջորդ օրը եկան նաև հորս հայրենի գյուղում՝ Սարահարթում ապրող մեր հարազատներից շատերը: Բոլորը շնորհավորում էին մեզ, բարի վերադարձ մաղթում հորս, իսկ նա չկար ու չկար:...Կարդում եմ Մ. Հակոբյանի հիշյալ հոդվածը: Այնտեղ պատմվում է, թե ինչպես պատե-րազմն սկսվելուց 5-6 ամիս հետո հայ զինվորների մի խումբ, որոնց մեջ նաև Տելեմաք-Աշոտ Մարտիրոսյանը, ընկնելով շրջապատման մեջ, գերի է վերցվում գերմանացիների կողմից և ուղարկվում Ամստերդամ: Այստեղ Մարտիրոսյանը կապ է հաստատում հայրենիքի ազատա-գրությանը հետամուտ հոլանդացի ընդհատակայինների հետ: Պատերազմի ավարտից հետո այդընդհատակայինների նշանավոր դեմքերից մեկը՝ Վիլյամ Նագելը, գրում է. «...հոլանդական փաստաթղթերը օգնում են ճանաչելու այն խիզախներին, որոնք ամեն վայրկյան վտանգելով իրենց կյանքը, արտակարգ դժվարին պայմաններում գլխավորում էին ընդհատակը, եռանդով ու վճռականությամբ եյույթի նախապատրաստվում: Դրանցից աոաջինը Տելեմաք Մարտիրոսյանն է: Նա ծնվել է Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղում: Մինչև պատերազմն աշխատում էր Արթիկտուֆում: Մասնագիտությամբ հյուսն էր: Ակտիվ հայորդին սքանչելի գործունեություն էր ծավալել Հոլանդիայում և փառքով պսակել իր անունը: Չունենալով գինվորական պատրաստություն, թերի միջնակարգ կրթության տեր լի-նելով, Տ. Մարտիրոսյանն, այնուհանդերձ, հանդես է բերել արտասովոր հմտություն, մեծ վճռականություն: Նա գլխավորել Է Ֆլակեն կղզում տեղակայված մի մեծ խումբ հայ ընդ-հատակայինների պայքարը, համագործակցել դիմադրական շարժման գործիչների հետ, ման-րամասնությամբ պլանավորել կղզու ազատագրումը նվազագույն զոհերի գնով: Մեծ հեղի-նակություն վայելելով ընդհատակայինների շրջանում, նա հանդես էր գալիս նրանց անունից և կազմել էր մի պլան, որով նպատակ ուներ ոչնչացնել կամ գերել բոլոր հիտլերականներին, ըն-դամենը երկու ժամում կղզին մաքրել թշնամուց, նույնիսկ հոգ տանելով այն մասին, որ դեսան-տայինները խուսափեն ականապատված դաշտերից: Կղզում գտնվող հիտլերականների թիվն անցնում էր մի քանի հազարից, որոնք լավագույնս զինված Էին։  -Տելեմաքը, սակայն,-շարունակում է պատմությունը Վիլյամ Նագելը, իրեն դրսևորեց իբրև չափազանց եռանդուն ու ուժեղ կամքի տեր մարդ... Հոլանդացի ընդհատակայինները արագորեն նրա ազդե-ցությանն էին ենթարկվում և տառացիորեն համաձայնվում նրա բոլոր առաջարկների հետ: Նա այն կարծիքին էր, որ ընդամենը ինը հարյուր հայ մարտիկներով կկարողանա մի քանի հազար գերմանացիների հախից գալ: Արտակարգ ղժվարին պայմաններում նա հոլանդացիներին հանձնեց գնդացիր, մի քանի պարկ նռնակ, ձեռք բերեց և դիմադրական շարժման մասնա-կիցներին տվեց գերմանական զորքի ու զենքի դասավորության գծագիրն այն կղզիներում, ուր հայերն էին: Սակայն, հայ ռազմագերիները միայն հայերին չէին պաշտպանում: Նրանք սատար էին կանգնում նաև հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների ռազմագերինե-րին, ժամանակավորապես գերմանացիների տիրապետության տակ գտնվող իրենց հյուրըն-կալած երկրի բնակիչներին՝ ստեղծելով ամուր բռունցք ընդդեմ թշնամու:
Սյսպես՝ Տ. Սարտիրոսյանի ղեկավարությամբ գործող ռազմագերիների խումբը գերված անգլիացի մի քանի օդաչուների ազատեց գերությունից և անլեգալ վերադարձրեց հայրենիք: Խումբը ապամոնտաժել էր այն սարքավորումները, որոնց օգնությամբ զինվորական տեխնիկայի համար բենզին էր մղվում կղզիները:
Ֆլակե կղզին հայ ընդհատակայինները լիովին նախապատրաստել էին հանձնելու բրիտանա-ցիներին: Ստացված ազդանշանի համաձայն՝ նրանք պատրաստ էին երկու ժամում վնասա-զերծել կղզին պահող օկուպացիոն զորքը, գերել բոլորին:
Բացի այդ, նրանք հավաքել ու դաշնակիցներին էին հանձնել Ռոտերդամում և Ֆլակե կղզում տեղակայված ֆաշիստական զորքերի մասին անհրաժեշտ ռազմական տվյալները, զենք ու զի-նամթերք էին մատակարարում հոլանդական դիմադրական ուժերին»:

-Պատերազմն ավարտվել էր, շատերը վերադարձան: Մենք սպասում էինք ու սպասում,- շա-րունակում է իր պատմությունը Զեմֆիրա Մարտիրոսյանը: Գյուղում ամեն օր մի քանի անծանոթ բեռնատար  էր հայտնվում ու առավոտյան անհետանում: «Դասալիքներին ու ժողովրդի թշնամիներին են տանում»,-հարցիս ի պատասխան մի օր ասաց մայրս:
-Դասալիքն ի՞նչ է,-հարցրի ես:
-Կգա ժամանակը, կիմանաս,-հակիրճ պատասխանեց մայրս:
-Ես հետո էի իմանալու, որ «ժողովուրդների հայր Ստալինը» հրամայել էր գերեվարված ու հայրենիք վերադարձած զինվորներին համարել ժողովրդի թշնամի ու դատել կամ աքսորել։ Հայրս այդ մասին իմացել էր դեռևս Գերմանիայում ու փրկվելու համար մնացել էր օտարության մեջ՝ Գերմանիայից տեղափոխվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այստեղ հորս մեջ վերստին  գլուխ է  բարձրացնում նախնիներից ժառանգած շինարարի ոգին: Առանց ան-հրաժեշտ դրամագլխի ու կառուցողի վկայականի, մի կարգին չտիրապետելով անգլերենին, նա համարձակ գործի մեջ է մտնում և ինչպես մյուս գործերում՝ հասնում հաջողության: Ահա թե ինչ է գրում «Հայրենիք» սփյուռքահայ թերթը 1966 թվականի հուլիսմեկյան համարում. «Պարոն Աշոտը այս կարճ ժամանակամիջոցում ոչ միայն հարգանքի ու պատվի է արժա-նացել օտարների մոտ իր կատարած  ճարտարապետական  աշխատանքների համար, այլև առաջնություն Է շահել Ամերիկայի կառուցողական ազատ և դժվարին մրցադաշտում՝ արժանանալով մի շարք մրցանակների... Նրա «Հայ շինարարի» ֆիրման բացի բնակա-րաններ կառուցելուց, նաև բարեգործությամբ է զբաղվում՝ հովանավորելով շատ շնորհալի հայ երիտասարդների ուսումը:
1984 թվականի ապրիլին Աշոտ Մարտիրոսյանը առաջինը  Չիկագոյում տեղի Ամենայն սրբոց եկեղեցու բակում կառուցում է Հայոց Մեծ եղեռնին նվիրված հուշարձան՝ հայերի մեջ  վերստին վերականգնելով պատմության դառը հիշողությունը, իսկ օտարներին ծանոթացնելով իր ժողովրդի ողբերգությանը:
Հետագայում, երբ Խորհրդային Միությունում տեղի ունեցած որոշակի ժողովրդավարական բարեփոխումներից հետո Աշոտ Մարտիրոսյանը հայրենիք այցելեց ու տեսավ իր հայրենի Սա-րահարթի հնամենի եկեղեցու անմխիթար վիճակը, գումար տրամադրեց վերանորոգման համար, իրականում կառուցվեց նոր եկեղեցի:
Այսպես ապրեց ու 2003-ի փետրվարին ԱՄՆ-ի Իլլինոյս նահանգի Պարկրիչ քաղաքում իր փո-թորկահույզ կյանքի մահկանացուն կնքեց ֆաշիզմի դեմ պայքարում իր անունը փառքով պսակած շինարար ու հայրենասեր հայորդին՝ սարահարթցի Տելեմաք - Աշոտ Մարտիրոսյանը: Նրա աճյունասափորը ամփոփվեց հայրենի գյուղի գերեզմանատանը՝ մոր կողքին:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Հետ...

Ֆահրադ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐ (հատված «Արևաշող» անտիպ գրքից)

Տեսնել անարդարությունը և լռել,նշանակում է անձնամբ մասնակցել դրան:
Ժան Ժակ Ռուսո
Խորհրդային իշխանության առաջին ամիսներին բանտերում հայտնվեց Հայաստանի Առա-ջին Հանրապետության ազգային բանակի սպայակազմը: Մեկուսացվեցին նախկին ղեկավար գործիչները, բանտարկվեցին կոմունիստներ, որոնք «շեղվել էին հիմնական  գծից» և հայտնվել աջ և ձախ թեքումների մեջ: Բռնաճնշումներն ավելի ուժգնացան կոլեկտիվացման տարիներին: Հարյուրավոր գյուղացիական ընտանիքներ կուլակ հորջորջվեցին, ունեզրկվեցին և աքսորվեցին:
Բռնաճնշումների կիզակետը հանդիսացավ 1936թ. հուլիսի 9-ը, երբ Ստալինի դրածո Բերիան իր աշխատասենյակում գնդակահարեց ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանին: Դրանից հետո իսկական մարդաորս սկսվեց. տուժեցին նրանք, ովքեր մոտ էին եղել նախկին քարտուղարին, ում ավելի շատ էր վստահել: Նրա սպանությունը, հանիրավի համարելով ինքնասպանություն, քննարկման նյութ դարձավ բոլոր կուս-կազմակերպություններում: Բոլորը միաբերան Խանջյանին համարեցին թուլակամ, փոքրոգի՝ անելով ամեն տեսակի վայրահաչություններ: Հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, առանց դատ-դատաստանի գնդակահարվեցին: Համատարած սարսափի մեջ հայտնվեց ազ-գաբնակչությունը, մարդիկ վախենում էին միմյանց առջև սիրտ բացել: Բռնադատված հարա-զատներին օգնելու համար համարձակները փորձում էին այցելել գիշերով, աննկատ: Ձեր-բակալվեցին և բանտ նետվեցին շարքային աշխատողներ, բանվորներ, գյուղացիներ, ովքեր ընդհանրապես հեռու էին քաղաքականությունից և տարրական պատկերացում անգամ չունեին, թե ինչի մեջ են իրենց մեղադրում:
Այսպես, 1937թ. նոյեմբերի 4-ի ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի եռյակի որոշմամբ պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության են ենթարկվել չիգդամալցիներ Գրիգոր Ադամի Ղուբաթյանը ծնված 1898թ., անկուսակցական, գրագետ, կոլտնտեսական, անասնաբույժ, Սարգիս Մարութի Ոսկանյանը ծնված 1902թ., անկուսակցական, անգրագետ, շարքային կոլտնտեսական, Մկրտիչ Արզումանի Մխիթարյանը ծնված 1887թ. անկուսակցական, անգրա-գետ, շարքային կոլտնտեսական: Նրանք մեղադրվում են հակահեղափոխական, հակակոլ-տնտեսային աշխատանքներ կատարելու համար: Նրանք իրենց նախկին ձերբակալության պատիժը կրելուց հետո (1933թ.), վերադարձել էին գյուղ և շարունակել նույն հակահեղա-փոխական աշխատանքը: Մեղադրանքի համար հիմք էին հանդիսացել օպերատիվ նյութերը և մեկ այլ գործով մեղադրյալներ Ա.Մ.Ադամյանի և Կ.Մ.Հակոբջանյանի անստորագիր ցուցմունքները:
Ղուբաթյանը և Ոսկանյանն իրենց մեղավոր չեն ճանաչել, միայն իրեն մեղավոր է համարել Մխիթարյանը: Հավանաբար նա չի դիմացել անմարդկային կտտանքներին և նյարդերը տեղի են տվել: Ընդ որում, հարցաքննությունները կատարել են ռուսերեն, առանց թարգմանչի և ստորագրության փոխարեն օգտագործել նրանց մատնահետքերը:
1937թ. դեկտեմբերի 3-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի եռյակի որոշմամբ «հակահեղափոխական գոր-ծունեության համար» պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության է ենթարկվելՉիգդամալ գյուղի բնակիչ Եղիշ Պապոյի Ղուբաթյանը՝ ծնված 1892թ., անկուսակցական, գրագետ, չդատված, շարքային կոլտնտեսական:
Նյուն բախտին արժանացավ Սիսակ Պապոյի Ղուբաթյանը՝ ծնված 1886, անկուսակցական, գրագետ, կոլտնտեսական:
Պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության ենթարկվեց նույն գյուղացի Ստեփան Ալեքի Աթիկյանը (Մարտիրոսյան)՝ ծնված 1896թ., անգրագետ, անկուսակացական, կոլ-տնտեսական: Իսկ Գևորգ Նիկողոսի Ափիցարյանը (Մարտիրոսյան)՝ ծնված 1904թ., գրագետ, անկուսակցական, կոլտնտեսական, դատապարտվեց ազատազրկման 10 տարի ժամկետով՝ ուղղիչ աշխատանքային ճամբարում:
Վերոնշյալները ձերբակալվել էին այն բանի համար, որ նրանք եղել են դաշնակցական կազ-մակերպության անդամ, մասնակցել ժողովների և թույլ տվել հակահեղափախական արտահայ-տություններ:
Նման մեղադրանքների համար հարցաքնվել էին Գ.Ա.Ղուբաթյանը, Ս.Մ. Ոսկանյանը, որոնց անստորագիր ցուցմունքները և օպերատիվ նյութերը հիմք էին հանդիսացել նրանց ձերբակալելուն:
Մարդակեր Ստալինի մահից հետո ԽՄԿԿ 20-րդ հանրագումարը (1956թ.) դատապարտեց 1937-1938թթ. զանգվածային ձերբակալությունները: Միայն դրանից հետո բռնաճնշումների ենթարկվածների հարազատները դիմում-նամակներ հղեցին ԽՍՀՄ և ՀԽՍՀ գերագույն դա-տարաններին՝ իրենց հարազատների հարցը կրկին քննության առնելու և ազատելու նրանց  քաղաքական մեղադրանքների ծանր բեռից:
Գրիգոր Ղուբաթյանի գործը ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան քննության առավ նրա որդու՝ Արարատի, դիմումի հիման վրա: Պարզվեց, որ վկաների ցուցմունքները չէին կարող հիմք հանդիսանալ, քանի որ անստորագիր են և մեղադրելու համար հիմք էին ընդունել 1933-ի տվյալները՝ ձեռքի տակ չունենալով նոր ապացույցներ: Այսպիսով, առաջադրված մեղադրանքները, որ իբր նրանք, իրենց պատիժը կրելուց հետո, կրկին հակահեղափոխական աշխատանք են կատարել, հիմնավորված չէին: Գործը կարճվում է՝ առաջադրված մեղադրանքն ապցուցված չլինելու պատճառով:
1958թ. փետրվարի 27-ին ՀԽՍՀ գերագույն դատարան դիմեց Սարգիս Ոսկանյանի որդին՝ Սամվելը: Դարձյալ գործը կարճվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով (ՀԱԱ, ֆ. 571, ց. 5, գ. 2762, թթ. 8-9):
1958թ. օգոստոսին լրացուցիչ հարցաքննված վկաներ Վարդան Առաքելյանը, Հովհաննես Ավդալյանը, Արմենակ Պապիկյանը և Խորեն Մարտիրոսյանը հայտնել են, որ իրենք լավ են ճանաչում համագյուղացիներ, գործով մեղադրյալներ Ե.Պ.Ղուբաթյանին, Ս.Ա.Աթիկյան-Մարտիրոսյանին, Գ.Ն.Ափիցարյանին և բոլորին բնութագրել են դրական հատկանիշներով՝ վկայելով, որ նրանք երբեք հակահեղափոխական արտահայտություններ թույլ չեն տվել, կոլտնտեսության կազմավորման օրվանից աշխատել են բարեխղճորեն և որևէ հակահեղափոխական կազմակերպություն գյուղում չի եղել: Ղուբաթյանների որդիները կոլ-տնտեսությունում աշխատել են բարեխղճորեն:
1958թ. հոկտեմբերի 25-ին ՀԽՍՀ դատախազի հատուկ գործերով օգնականը պատաս-խանում է Աղունիկ Ափիցարյանին, որ ձեր հոր՝ Գևորգ Ափիցարյանի վերաբերյալ գործը վերանայելու համար դատախազությունը բողոքարկել է ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիային, ուստի վերջնական պատասխանն ստանալու համար դիմեք ՀԽՍՀ Գերագույն դատարան:
1958թ. նոյեմբերի 25-ին ՀԽՍՀ Գերագույն դատարան է դիմել Ալեք Աթիկյանի կինը՝ Աստղիկ Կարապետի Մարտիրոսյանը: Նա խնդրում էր տեղեկություն հայտնել իր ամուսնու մասին. կենդանի՞ է, թե ոչ և ինչի մեջ են նրան մեղադրում (ՀԱԱ, ֆ. 571, ց. 5, գ. 2468,թ. 11 և 16):
Դատական գործերից երևում է, որ դեռ 1933 թվականից Հայպետքաղվարչության մարմին-ները հետաքննություն են սկսել նրանց նկատմամբ, սակայն ապացույցներ չեն ունեցել: Չորս տարի անց, երբ քաղաքական դրությունն ավելի է սրվել, նրանց դատի են տվել:
Ինչպես ընդունված է ասել, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում: Տասնյակ տարիներ անց հանիրավի դատապարտված մարդիկ արդարացվեցին՝ հանցակազմի բացակա-յության պատճառով: Նրանցից շատերը, ցավոք, գնդակահարվել էին: Միայն Չիգդամալ գյուղից ձերբակալված 12 հոգուց 6-ը գնդակահարվել է:
Հայաստանի տարածքում բռնությունների են ենթարկվել 42 հազար մարդ, որն զգալի կորուստ էր փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետության համար: Դա զգալի էր ոչ միայն քանակի առումով, այլև ընտանիքի ամեն մի անդամին պատճառած բարոյական ցավի խորությամբ, դրան հաջորդող բացասական հետևանքներով:
Այսօր կան և ապրում են նրանց հետնորդները, որոնք հայրենիքին նվիրրված մարդիկ են և որքան էլ խեղվել են նրանց ճակատագրերը, շարունակել են մնալ երկրի մի մասը, նրա օրինա-կելի քաղաքացիները:
ՀԽՍՀ ՆԳՄ-ի արխիվային նյութերը դեռ լիովին չեն հանձնվել Հայաստանի ազգային արխիվ՝ պահպանության: Դրա համար էլ բռնաճնշվածների մի մասի վերաբերյալ տվյալներ չկան: Ստորև տրվում են նրանց անունները. Խաչատրյան Թադևոս, Մուրադյան Հարութ, Ալավերդյան Տիգրան, Ալավերդյան Սարգիս, Ափիցարյան Մարտիրոս:
***
Կյանքում սևն ու սպիտակը հաջորդում են միմյանց: Ամառային մի օր՝ լուսաբացին, փակ բեռնատար մեքենաների շարանը գյուղ մտավ, կանգնեց նախապես հաշվառված մարդկանց տների առջև և մի քանի րոպեների ընթացքում բոլորին՝ մեծ ու փոքր, լցրեց մեքենաները և ուղղություն վերցրեց մոտակա երկաթգծի կայարան:  Նրանց աքսորեցին Ալթայի երկ-րամաս:  Այդ մասին կանդրադառնանք առանձին:
Իսկ ի՞նչ արեց այդ օրը գյուղի կուսակցական կազմակերպությունը: 1949թ. հունիսի 14-ին հրավիրված ժողովում, որին մասնակցում էին 30 կուսանդամ ու անդամության թեկնածու և 55 անկուսակցական, քննարկվող հարցը ձևակերպվել էր այսպես. «Դաշնակցական մնացուկների և լեգիոնների ընտանիքներն աքսորելու մասին»:
Զեկուցեց շրջանային թերթի խմբագիր Լևոն Կանցյանը: Ըստ էության արտահայտվեցին Հ. Ալավերդյանը, Հ. Ադամյանը, Ա. Համբարյանը և ուրիշները: Նրանք արտաքուստ հանգիստ էին, թե ինչ էր կատարվում հոգիներում դժվար չէ կռահել: Այնուհանդերձ գտան, որ դաշնակցական մնացուկների և լեգեոնների (ռազմագերիներ) ընտանիքների աքսորը կատարվել  էր ճիշտ և ժամանակին, հարկավոր էր ազատվել նրանցից:
Կուսակցական ժողովը հավանություն տվեց վերադաս մարմինների որոշմանը՝ այն համա-րելով ամենալուրջ և կարևոր միջոցառում, որն ուղղված է «ժողովրդի բարոյական միասնու-թյունը և արտադրական խանդավառությունը բարձրացնելու գործին» (ՀԱԱ, ֆ. 343, գ. 26, թթ. 60-61):
Ընդ  որում, ելույթ ունեցողներից ոչ մեկն արտաքսված ընտանիքների անունները չտվեց, լռության մատնվեց: Գուցե դա նրանից էր, որ նրանք խանդավառված չէին համագյուղացի-ներին արտաքսելու հարցում: Լռեցին: Բայց պատմությունը չի լռում: Նրանց անունները պահպանվել են մարդկանց հիշողություններում, Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթերում: Ահա 1949թ. Չիգդամալից աքսորված ընտանիքների ցուցակը. Մխիթարյան Բաղիշ, Առաքելյան Վարդան, Ղուբաթյան Լուկաշեն, Մարտիրոսյան Սարգիս, Ափիցարյան Լուսիկ:

Հետ...

ՈՎ ԷՐ ՈՒԶՈՒՄ ՍՊԱՆԵԼ ՅԱՊՈՆՉԻԿԻՆ

Քրեական աշխարհն ունի իր օրենքները, արդեն ձևավորված կառավարման համակարգը, և այդ համակարգում որևէ փոփոխություն կարող է բերել արյունալի բախումների: Եվ «օրենքով գող» Յապոնչիկի (Վյաչեսլավ Իվանկով) դեմ իրականացրած մահափորձը կարող է  նման առիթ հանդիսանալ, որից զերծ չի մնա նաև Հայաստանի քրեական (և ոչ միայն քրեական) աշխարհը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ տարիներ առաջ հենց Հայաստանում էր տեղի ունեցել քրեական հեղինակությունների հավաք Յապոնչիկի մասնակցությամբ:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, 69-ամյա Յապոնչիկի վրա կրակել են «Թայվան փիղ» ռեստորանի մոտ, երբ նա դուրս է եկել սրճարանից, ուր թեյում էր: Մարդասպանը կրակել է օպտիկական նշանառությամբ դիպուկահար հրացանից, և գնդակը հինգ տեղում խոցել է բարակ աղիքը: Բժիշկները նշում են, որ նման վերքերը սովորաբար կյանքի հետ ան-համատեղելի չեն: Ռեստորանի պահակները պատմել են, որ Յապոնչիկը «Մերսեդեսով» եկել է 18-ն անց 30-ի կողմերը, մոտավորապես նույն ժամին միանգամից ժամանել են նաև այլ  ավտոմեքենաներ, մեկ ժամ զրուցելուց հետո ամբողջ խումբը, այդ թվում՝ Յապոնչիկը լքել են ռեստորանը, և հենց այդ պահին էլ կրակել են ռեստորանի դիմաց կայանած «Գազելի» ֆուր-գոնից: Քիլլերը փախել է դեպքի վայրից արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայով և մնացել է աննկատ: Չի բացառվում, որ դիտախցիկների տեսագրության միջոցով հնարավոր լինի տեսնել քիլլերների դեմքերը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների աղբյուրները, ամենայն հավանականությամբ, կրակել են միանգամից երկու հրացանից: Չի բացառվում, որ ռեստորանի ներսում եղել է մեկը, ով տեղեկացրել է Յապոնչիկի տեղաշարժի մասին: Նրան ընկերներն անմիջապես հասցրել են Բոտկինյան հիվանդանոց՝ որտեղ շտապ վիրահատել են՝ հեռացնելով աղիքի մի մասը, վիրահատությունը հաջող է անցել, բայց հիվանդի վիճակը ծանր է: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «Մահափորձ սպանության նպատակով» հոդվածով:
Ըստ լուրերի, քրեական հեղինակությունը Մոսկվա էր ժամանել արտասահմանից, որպեսզի կարգավորի խաղատնային բիզնեսը, և արդեն հանդիպել էր քրեական հեղինակությունների հետ, ովքեր վերահսկում են այդ բիզնեսը: Ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է այդ աշխարհին ծանոթ աղբյուրը, դժգոհ մնացած խմբավորումներից մեկն էլ որոշել է վերաց-նել Յապոնչիկին: Նույն աղբյուրը կարծում է, որ Ռուսաստանում մոտ ժամանակներս կարող է սկսվել ամենախոշոր բանդիտական պատերազմներից մեկը:
Իսկ ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը», մահափորրձը երկու օրենքով գողերի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) և Տարիել Օնիանի մաֆիոզ կլանների միջև ձգձգվող հա-կամարտության հետևանքն է, որտեղ Յապոնչիկն ակտիվ մասնակցություն է ունեցել: Օպերատիվ աշխատողներից մեկը նշել է, որ այն բանից հետո, երբ Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Տարիել Օնիանին, իրավապահ մարիմնները սպասում էին դեպքերի նման զարգացման: Յապոնչիկը որոշիչ դեր է խաղացել վրացական երկու հայտնի օրենքով գողերի՝ Դեդ Հասանի և Տարիել Օնիանի կլանների միջև մղված պայքարում, նա աջակցել էր Ուսոյանին և նրա մտերիմ, օրենքով գող Լաշա Շուշանաշվիլուն (Լաշա Ռուստավսկի): Նույն  աղբյուրը նաև նշել է, որ Իվանկովը բավականին դաժան էր, չզիջող, ուստի շատ թշնամիներ ունի, և բացառված չէ, որ դիպուկահարի այդ կրակոցն անցյալի արձագանքն է: Եվ փորին կրակելն էլ կարող է պատահական չլինել. դա շատ տանջալի վերք է: Բացի այդ, քրեական շրջանակներում վաղուց քննարկվում է այն հարցը,  որ ԱՄՆ մեկնելուց առաջ Յապոնչիկն իր ռուս գործընկերներից շատերին էր պարտք մնացել և առ այսօր պարտքը չի վերադարձրել: Աղբյուրը նաև չի բացառել, որ մահափորձը կարող է հատուկ ծառայությունների ձեռքի գործը լինել՝ քրեական պատերազմ սկսելու ակնկալիքով, սակայն, ըստ նրա, մոտ օրերս փոխհրա-ձգություն դժվար թե լինի. եղածը պետք է մանրազնին վերլուծեն բոլոր կողմերը:
Իսկ ըստ «ՌԻԱ-նովոստի»-ի, Յապոնչիկին որոշել է վերացնել հանցավոր խմբա-վորումներից մեկը՝ անկախ նրանից, թե բանակցություններն ինչ արդյունք կտան, ինչի համար որպես երրորդ «դատավոր» արտասահմանից ժամանել էր «օրենքով գողը», ում համար նախօրոք ծուղակ էին պատրաստել: Ըստ բալիստիկ փորձաքննության նախնական տվյալ-ների, Յապոնչիկի վրա կրակել են նշանառությունը կոտրած հրացանից, որի պատճառով էլ գն-դակը դիպել է ոչ թե նրա գլխին կամ կրծքին, այլ փորին: Քննիչները կարծում են, որ մահափորձն իրականացնողը լավ պատրաստված վարձու մարդասպան է, այլ ոչ թե «դիլետանտ», ինչպես ենթադրում են ոմանք: Մահափորձը նախօրոք ծրագրելու  մասին է խոսում այն փաստը, որ ավտոմեքանան, որի վրայից կրակել են քրեական հեղինակության վրա, դեպքի վայրում տեսել են մահափորձից դեռևս չորս օր առաջ: Չի բացառվում նաև, որ Յապոնչիկին վերացնելու համար մի քանի վայր են նախատեսել, և վարձու մարդասպաններին հենց Յապոնչիկի շրջապատից տեղեկություններ հայտնել են բջջային հեռախոսով: Ի դեպ, եթե կրակողը լիներ քրեական աշխարհի ներկայացուցիչ, նա պետք է ջարդեր հրացանի խզա-կոթը, որպեսզի դրանով որևէ մեկը այլևս չկրակեր՝ ի նշան զոհվածի նկատմամբ հարգանքի, բայց նման բան չի արվել, ինչը ենթադրել է տալիս, որ նրան չեն զգուշացրել, թե ում վրա է կրակելու: Քիլլեր կարող էր դառնալ ասենք, «գաստարբայտերը» կամ զորացրված ոստի-կանը: Ընդ որում, այդ դեպքում նրան շատ ավելի քիչ գումար կտային՝ մոտավորապես 30 հազար դոլար:
Ամփոփելով հրապարակումը նշենք, որ հիմնականում մի քանի վարկած է շրջանառվոււմ: Դրանցից մեկը խաղատնային բիզնեսն է, ինչի մասին արդեն խոսեցինք, ինչպես նաև Չերկիզովյան շուկայի ցրումը: Ասում են, որ շուկայի փակումը կատարվել է ռուսական մաֆի-այի ոչ բացահայտ համաձայնությամբ, նույնիսկ՝ նախաձեռնությամբ, իսկ անձամբ Յապոնչիկն էլ, իբր, վրդովված էր այն հանգամանքից, որ շուկան ամբողջովին հարավցիների հսկողության տակ է: Երրորդ վարկածի համաձայն՝ մահափորձը կարող է կապված լինել գողական «ռազ-բորկաների» հետ, որը, ինչպես վերևում  նշեցինք, առնչվում է Տարիել Օնիանիի (Տարո) և Աս-լան Ուսոյանի (Դեդ Հասան) հակամարտությանը:
Ինչպես երևում է, Յապոնչիկի մահափորձի շարժառիթների վերաբերյալ դեռևս հստա-կություն չկա հենց ռուսական մամուլում:

Կազմեց՝ Հայկ ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆԸ
Հետ...
ԲԱՐԻ ՀՈԳՈՒ ՏԵՐ  ՈՍՏԻԿԱՆԸ

Շատերս ենք ճանաչում ոստիկանի համազգեստ կրող, խաղաղ  ու բարի դեմքով էդիկ Վիրաբյանին: Նա արդեն անցել է վաստակած հանգստի, ավարտել է ոստիկանի իր աշխատանքային  առաքելությունը  և բնակվում  է հայրենի Ծաղկաբեր  գյուղում:
- Ձեր դեմքից այնքան խաղաղություն է հոսում, որ զարմանալի է, թե ինչու՞ եք ընտրել ոստիկանի մասնագիտությունը, չէ՞ որ ոստիկանը հաճախ հարկադրված է կռվել, պայքարել չար  ու օրինախախտ ուժերի դեմ, իսկ Դուք խաղաղ  բնավորություն ունեք, - հարցնում եմ նրան:
- Ինչպես ասում եք, ես խաղաղ ու բարի բնավորություն ունեմ, հենց այդ պատճառով էլ ընտրեցի  միլիցիոների մասնագիտությունը (այն ժամանակ ոստիկանը կոչվում էր միլիցիոներ), որպեսզի կարողանամ պահպանել մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը Ձեր ասած չար ուժերից, - պատասխանում է Վիրաբյանը:
- Քանի որ արդեն անցյալում են մնացել Ձեր ծառայողական շրջանն ու պարտականությունները  արդյո՞ք դժվար չէ դրանց մասին պատմել, չկա արդյոք կարոտախտի զգացում, որը յուրահատուկ է բոլոր մարդկանց:
- Կարոտախտը յուրահատուկ է բոլորիս, այո, դժվար է հաշտվել իրողության հետ, որ դու արդեն ծերանում ես, սակայն ես պատճառներ և հիմքեր ունեմ ինձ մխիթարված զգալու: Դա  այն է, որ ես իմ պարտականությունները ժամանակին լավ եմ կատարել, իրոք կարողացել եմ խաղաղություն հաստատել լարված իրավիճակներում:Կարողացել եմ հաշտեցնել, համե-րաշխություն մտցնել մարդկանց  մեջ, սո-վորեցրել եմ բարի լինել միմյանց հանդեպ: Չեմ  պարծենում դա ինձ մշտապես հաջող-վել է, իսկ հիմա էլ իմ գործը շարունակում է իմ որդին: Ես իմ փորձը ՙպատվիրանները ՚ փոխանցել եմ նրան, ով բնականաբար դրանք կշարունակի ավելի լավ  իրագործել ջահելի իր ուժով, քանի որ այս աշխատանքում պահանջվում են ուժ, երիտասարդական ավյուն և հմտու-թյուններ:

- Ի՞նչ կարծիք ունեք մեր ժողովրդի մասին օրինապահության և կարգապահության  տեակետից, շատերն ասում են, որ հայերն անուղղելի են:
-Ո’չ  անուղղելի չեն, ես չեմ կիսում այդ կարծիքը, պարզապես  ժամանակներն են մեղավոր, դրա համար էլ մենք առա-ջնորդվում էինք ՙՄերն ուրիշ է՚ սխալ  կարգախոսով: Ես  հույս  ունեմ, որ ի վերջո  մեր  երկիրը կունենա լավ  օրենքներ և մեր ժողովուրդն անպայման կհարգի օրենք-ներն ու կդառնա օրինպահ:
Քանի որ իրավապահ մարմինների աշխատակիցները բավական երիտասարդ են անցնում հանգստի, որոնց թվում եք և Դուք, հետագայում զբաղվելու խնդիր չի՞ ծագում: Օրինակ ինչո՞վ  եք  զբաղվում հիմա :
- ՆԳ պաշտոնաթող  աշխատակիցները ստանում են բարձր  կենսաթոշակ, որը նրանց բավականացնում է ապրելու համար: Իսկ ես,  քանի որ գյուղաբնակ եմ, զբաղվում եմ  գյուղացիական տնտեսու-թյան  իմ գործերով, որոնք բավականին շատ են  և ես ազատ ժամանակ գրեթե  չեմ  ունենում:
Մաղթենք բարի մարդուն հաջողու-թյուններ :                      

Զրուցեց
Աշխեն  Հովհաննիսյանը

Հետ...

ԵՍ  ԿՅԱՆՔԻ ՉԱՓ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ՚

Անուշիկ  Գաբրիելյանն աշխատում է  Սոցի-ալական ապահովագրության Սպիտակի տարածքային ծառայության բաժնում, որպես անհատական հաշվառման տվյալների մշակ-ման գծով  առաջատար մասնագետ:Այս տարի լրանում է նրա աշխատանքային գործնեու-թյան 30- ամյակը:

  Այս նույն  հիմնարկում ձևավորել, հասու-նացել է որպես մարդ և մասնագետ: 1978 թվականից  աշխատել է որպես սոցապ բաժնի գլխավոր հաշվապահ, կենսաթոշակների գծով  տեսուչ, առաջատար մասնագետ և այսպես շարունակելով, 2005թ-ից մինչև օրս աշխա-տում է, որպես անհատական հաշվառման գծով առաջատար մասնագետ: Սոցիալական ապահովության ծառայությունն  սպասարկում է մարդկանց, որոնք արդեն իսկ օգնության, հոգատար վերաբերմունքի կարիք ունեն, և ահա  Անուշն իր աշխատանքային գործնեու-թյան ընթացքում սպասարկում է այսպիսի  մարդկանց:
Աշխատանքի գալիս կամ տուն գնալու ճանապարհին նրան հաճախ կարելի է տեսնել շրջապատված տարեց մարդկանցով, որոնք երախտագիտության խոսքեր  են ասում  ցուցաբերած լավ վերաբերմունքի և օգնու-թյան համար կամ խորհուրդներ են հարցնում գործերի, փաստաթղթերի պատրաստման  վերաբերյալ: 
- Այսպես է եղել իմ ողջ  կյանքում, - պատմում է նա, - կատարածս գործի համար ես միշտ  զգացել եմ տարեց մարդկանց սերն ու երախտագիտությունն իմ հանդեպ կատա-րածս գործի համար և միշտ  ունեցել եմ այն վեհ զգացումը, որ  իմ աշխատանքն անհրա-ժեշտ է տարեց, կարիքավոր մարդկանց և այդ  պատճառով էլ կյանքի չափ սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ այն բարի գործ կատարելու հնարավորություն  է տալիս ինձ :
Ես  աշխատանքը չեմ լքել նույնիսկ երկրաշարժի ժամանակ, երբ  ոչինչ չկար քաղաքում
բացի փլատակներից և դիակներից: Մյուսների հետ  հավաքում,   տեսակավորում էինք  փաս-տաթղթերը: Զինվորականի նման պահպանում էինք մեր աշխատանքային պոստը, վրանների մեջ` տղամարդու ծանր մուշտակները հագ-ներիս:
Այդ ծանր օրերն արդեն հիշողություն են դարձել, բարեբախտաբար, կյանքի պայման-ները բավականին  լավացել են:Բայց բոլոր ժամանակներում և պայմաններում էլ  ծերա-ցած մարդն  ունի խնամքի, հոգատարության և լավ վերաբերմունքի կարիք: Այս գիտակցու-թյամբ եմ  առաջնորդվում մշտապես իմ աշխա-տանքում և կյանքում:

  Աշխեն  Հովհաննիսյան
Հետ...
ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՒՐՍԱՆՏԸ

  Մելքոն Մանվելի  Ոսկանյանը  ծնվել է Արևաշող գյուղում: Գերազանց  առաջադիմությամբ ավարտելով  գյուղի միջն. դպրոցի 8-րդ դասարանը, նա ուսումը շարունակել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան ՙՌազմամարզական վարժարանում՚, որը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Այժմ  նա սովորում է  II կուրսում: Հայկական բանա-կի կազմավորման 16-ամյակի առթիվ նա որպես լավագույն կուրսանտ պարգևատրվել է  ՀՀ ՊՆ-ի մեդալով: Մի քանի օր առաջ էլ նրա մայրը, Արևաշողի միջն. դպրոցի ուսուցչուհի Գեղեցիկ Թադևոսյանը, ստացել է շնորհակալական նամակ, որտեղ ասվում է.
ՙԳոհունակությամբ հայտնում ենք Ձեզ, որ Ձեր որդին ` կուրսանտ  Մելքոն Մանվելի Ոսկանյանը,  ուսանելով ՊՆ Վ. Սարգըսյանի անվան ռազմական ինստիտուտում պատվով է կատարում իր սրբազան պարտքը, զինվորական կանոնադրությունների պահանջներն ու հրամանատարների հրամանները: Ազնվորեն և անմնացորդ կատարում է իր ծառայողական պարտականությունները:

Ձեր որդին աչքի է ընկնում  ջանասիրությամբ, բացառիկ բարեխղճությամբ, կարգապահությամբ, ընկերասիրությամբ և կամքի ուժով: Նա  բարձր է պահում ապագա հայ սպայի պատիվը:
Դուք իրավամբ կարող եք հպարտանալ  Ձեր զավակով, քանի որ նա լինելու է մեր երկրի արժանի պաշտպան:
ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ՚:

ՀՀ ՊՆ  Վ.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ          Գ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հետ...
ՍՊԻՏԱԿԻ  ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

  1988թ. դեկտեմբերյան  աղետի  առավել սարսափելի  հետևանքն, անկասկած, առնվազն  քսանհինգ հազար  մարդկանց  նահատակու-թյունն է:Դա  Հայաստանի նման ոչ մեծ ժողովրդագրական  համակ-ցության համար ահռելի թիվ է: Բավական  է նշել, որ երկրի բնակ-չության ընդհանուր թվի  մոտ  0.7%-ը կազմող այդ  մեծությունը զգալիորեն գերազանցելով  նա-խորդ  տարիների ընթացքում գը-րանցվող  մահերի թվին  (միջին  հաշվով 19-20 հազար ), կազմում էր  նույն տարիների ծնունդների, բնական  և ընդհանուր  աճերի մի-ջին  տարեկան մեծությունների, համապատասխանաբար, գրեթե 1/3 -ը,  մոտ  կեսը  և  կեսից էլ ավելի: Սակայն, անգամ այս  տպավորիչ հարաբերական մեծու-թյունները  չեն  արտահայտում   կո-րստի ողջ  ծանրությունը: Բանը նը-րանում է, որ հանգամանքների բե-րումով, զոհերի գերակշիռ մասը  կազմել են երեխաները, դեռահաս-ները և երիտասարդները, որոնք դեռ պետք է ապրեին ու արարեին այդ թվում նաև իրենց սերունդ-ներին:
Ակներևաբար, անխուսափելի էին նաև  աղետի այնպիսի հետևանքի  ժողովրդագրական արձագանք-ները ինչպիսիք են բազմահազար մարդկանց`  ընդ  որում նույնպես հիմնականում  երեխաների, դեռա-հասների և երիտասարդների, հաշ-մանդամությունը:Նրանց որոշակի մասը, ինչպես նաև նրանք, ում հոգեկանը չդիմացավ  տարերքի հարվածներին, ամենայն հավանա-կանությամբ, հայտնվել են  վերար-տադրական գործընթացներից դուրս:
Ժողովրդագրական հետևանքների առումով պակաս ազդեցիկ չէ ամուսիններից մեկի  նահատակու-թյան պատճառով զգալի թվով ընտանիքների, այդ թվում  իրենց  վերարտադրական  ներուժը  դեռևս չսպառած, խեղումը:
Խոսելով  աղետի անմիջական  ժողովրդագրական հետևանքների  մասին, չի  կարելի  չհիշատակել այն փաստը, որ մոտ 500 հազար աղետյալների` հիմնականում կա-նանց և երեխաների էվակուացիայի  (մոտ 1/3-ը հանրապետությունից դուրս) արդյունքում զգալի թվով  երիտասարդներ և  ընտանիքներ նույնպես, որպես կանոն, տևական ժամկետով չեն մասնակցել վերար-տադրական  գործընթացներին: Ար-ձանագրերով այս ամենը, միաժա-մանակ  հարկ է նշել, որ 1990-1991թթ. ընթացքում, աղետի գոտու բնակչության մոտ ՙհատկապես  ա-ռավել մեծ զոհեր տված Շիրա-կում՚ դիտարկվեց փոխհատու-ցողական  ծնելիության  (ՍՏՎտպվ-րՈՓՌՏվվՈÿ ՐՏՋՊՈպՎՏրՑՖ) երե-վութը: Սակայն վերականգնման աշխատանքների նախ` դադարեց-ման,  այնուհետև նաև  գրեթե  լիա-կատար դադարեցման պայման-ներում այն  արագորեն սպառեց  իրեն:
Կասկածից վեր է, որ  երկրի տարածքի  գրեթե 1/3-ն ավերակ-ների վերածած, հարյուր հազարա-վոր  մարդկանց  կացարանից, կա-հույքից ու գոյության  միջոցներից զրկած տարերքը թվարկված անմի-ջական հետևանքներից զատ, ունե-ցել է և շարունակում է ունենալ զգալի, այսպես կոչված միջնորդա-վորված, սոցիալ-ժողովրդագրա-կան արձագանքներ:Բավական է նշել, որ փախստականության  հա-մակարգային ճգնաժամի և միջ-էթնիկական հակամարտության  երևույթների ու դրանց բազմա-բնույթ  մետաստազների  հետ հա-մատեղ այն զգալի ՙներդրում՚ է  ունեցել ինչպես երկրի բնակչու-թյան  եկամուտների աննախադեպ   անկման ու մասսայական աղքա-տացման,  այնպես էլ 90-ականների զանգվածային արտահոսքի  կան-խորոշման և դրանով հանդերձ ժո-ղովրդագրական իրադրության ներկայիս բոլոր  անցանկալի  դըր-սևորումների  ձևավորման ու խո-րացման գործում:  
Ռուբեն Եգանյան

Կարինե  Կույումջյան
Հետ...
ՏԱՍԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱՆԱՆՑ

Եթե ցանկանում եք տիրել և չկորցնել տղամարդուն, հետևեք այս խորհուրդներին:
1. Քնքուշ եղեք և միշտ շոյեք տղամարդուն, նա կատվից ոչնչով չի տարբերվում:
2. Մեծ նշանակություն մի տվեք դավաճանությանը, այն այդ սեռին հատուկ անբուժելի
հիվանդություն է:
3. Տղամարդուց միշտ խորհուրդ հարցրեք, իսկ հետևելը պարտադիր չէ:
4. Տղամարդու ներկայությամբ երբեք մի վիճաբանեք ուրիշների հետ:
5. Գովեք և հպարտացեք նրանով հատկապես ուրիշների ներկայությամբ:
6. Հաճախ հիշեցեք, որ հիանում եք նրա ընդունակությունններով:
7. Մի պատմեք ձեր սիրային արկածների մասին և նույնը մի պահանջեք նրանից:
8. Միշտ հետաքրքրվեք նրա գործերով, որքան էլ դրանք ձանձրալի լինեն:
9. Մի կորցրեք ձեր արժանապատվոււթյունը, մի վազեք նրա հետևից:
10. Ժամանակ առ ժամանակ նրան մենակ թողեք, սակայն կարճ ժամանակով, այլապես
ինքներդ մենակ կմնաք:

Հետ...
ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ

Հնագույն ժամանակներից հայտնի է, որ ուժեղ և զգալի երկրաշարժերից առաջ կենդանիների վարքը դառնում է անբնական: Այսպես, Գազլիի 1984թ. երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող Ղարակիր լճի ձկնորսների հավաստմամբ, ցնցումից մոտավորապես մեկ ժամ առաջ թռչունները աղմուկով հեռացել են լճից. շատ ձկներ, հատկապես փոքր չափերի, դուրս են նետվել ափ: Եղել են դեպքեր, երբ ուժեղ երկրաշարժից մի քանի օր առաջ մեծ խորությունում ապրող ձկները բարձրացել են ծովի մակերևույթ և սատկել: Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժից առաջ
եղել են բազմաթիվ կենսաբանական նախանշաններ /շների հաչոց, կատուների զանգվածային հեռացում, ձկների անհանգստություն/: Երկու օրից մինչև մի քանի րոպե նախքան Սպիտակի 1988թ. երկրաշարժը ընտանի կենդանիներն ու թռչունները ցուցաբերել են շարժողական և ձայնային աճող ակտիվություն. կենդանիների բազմաթիվ տեսակներ գտնվում էին գրգռված կամ դեպրեսիվ վիճակում, մի քանի ագարակներում ընտանի կենդանիները հրաժարվել են կերից: Հայաստանի ՍՊԱԾ-ում սեյսմա-կենսաբանական մոնիթորինգն անցկացվում է սկսած 1992թ. ՙԴավիթաշեն՚ (Երևանի մոտ) համալիր դիտակետում: Բավական է ասել, որ Մարտունու 1992թ. երկրաշարժից 2 օր առաջ եզակի դեպք էր գրանցվել. ՙԴավիթաշեն՚ դիտակայանի ձկնիկներից մեկը դուրս էր ցատկել ակվարիումից և ընկել լաբորատորիայի հատակին:
Նրանց վարքը փոփոխություն է կրել նաև մասնավորապես, Նոյեմբերյանի /1997թ./, Փարաքարի /2007թ./ և Մարտակերտի /2007թ./ երկրաշարժերից առաջ և հետո: Ձկների նորմալ /ֆոնային/ ակտիվությունը կտրուկ աճում է երկրաշարժից 1-7 օր առաջ, մնալով
նորմալ մակարդակից բարձր՝ երկրաշարժից հետո: Այս երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են ՙԴավիթաշեն՚ դիտակայանից, համապատասխանաբար, 104, 10 և 167 կմ հեռավորության վրա: Այսպիսով, կենդանիների անբնական վարքը ուժեղ և տեղական զգալի երկրաշարժերից առաջ իրական երևույթ է, որը համարվում է երկրաշարժավտանգ տարածքներում, որպես ուժեղ և տեղական զգալի երկրաշարժերի հնարավոր նախանշաններից մեկը: Երկրաշարժերից առաջ և հետո կենդանիների անբնական վարքի առավել հավանական պատճառներն են համարվում էլեկտրամագնիսական դաշտի փոփոխությունը և մարդու ընկալման համար անմատչելի ձայների գեներացիան: Կենդանիների զգայունության օրգանները ավելի զգայուն են շրջակա միջավայրի փոփոխություններին: Դրանով էլ պայմանավորված է
նրանց բարձր զգայունակությունը: Հայչենգի /Չինաստան, 1975թ./ աղետալի երկրաշարժից մեկ ամիս առաջ, դեկտեմբեր ամսին, դպրոցականները ձյան վրա օձ են նկատել, թեև բոլորս գիտենք, որ տարվա ցուրտ օրերին օձերը չեն հայտնվում երկրի
մակերևույթին: Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնային գոտում
գտնվող գյուղերի բնակիչները երկրաշարժից մի քանի ժամ առաջ տեսել են, թե ինչպես են ձմեռային քնից արթնացած օձերը դուրս սողացել ձյունածածկ հողի վրա: Նման երևույթ են դիտել բազմաթիվ այլ երկրների բնակիչներ ուժեղ և զգալի երկրաշարժերից առաջ: Երկրաշարժերի կենսաբանական նախանշաններն ուսումնասիրող սեյսմոլոգները համամիտ են նրան, որ օձերն ու մյուս սողունները առանձնապես խիստ են զգում երկրաշարժի պահի մոտեցումը: Դրա հետ մեկտեղ, Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները չեն նկատել տեռարիումի փակ
վոլյերներում, այսինքն` ոչ բնական պայմաններում գտնվող օձերի և այլ սողունների վարքում որևէ փոփոխություն Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժից առաջ: Նրանք իրավացիորեն կարծում են, որ միայն բնական պայմաններում կարող է դրսևորվել
նախապատրաստվող երկրաշարժի նախանշանը:
Հրաչյա Պետրոսյան,
Անահիտ Հակոբյան,
Կարինե Բարսեղյան
ՀՓԾ ՍՊԱԾ աշխատակիցներ
ՙ
Լուսարձակի՚ խնդրանքով նյութը խմբագրությանն է տրամադրել ՀՓԾ մամուլի բաժինը, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բաժնի վարիչ Նիկոլայ Գրիգորյանին:

Հետ...
ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԳԻՏԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժից եղան զանգվածային փլուզումներ, մարդկային զոհերը հասան տասնյակ հազարների: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել Փոքր Կովկասի բարձրավանդակում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ: Փոքր Կովկասի տեկտոնական և երկրաբանական կառուցվածքային ուղղությունները զուգահեռ են գլխավոր` Կովկասյան շղթային՝ հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան ուղղությամբ: Տեկտոնական դրույթը հիմնականում բարդ է, բայց՝ ընդհանուր առմամբ, այն բնորոշվում է երկրի կեղևի սեղմումով ու խտացմամբ՝ Արաբական և Եվրասիական սալերի զուգամերձության պատճառով: Երկրագնդի վրա, միջին հաշվով, տարեկան նման ավերիչ ուժի 15-20 երկրաշարժ է լինում: Սակայն ինչպես յուրաքանչյուր ուժեղ երկրաշարժ, Սպիտակինն էլ ունի իր որոշակի առանձնահատկությունները: Սպիտակի երկրաշարժը սկսվել է 1988 թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.), էպիկենտրոնը՝ սարքերի գրանցումների տվյալներով, ունի հետևյալ կոորդինատները, լայնությունը` 40092, երկարությունը` 44023: Հիպոկենտրոնի խորությունը, ըստ տարբեր մեթոդների և մոտեցումների, տարբեր է, սկսած 2,5 կմ-ից մինչև 10-15 կմ: Դա բնական է, քանի որ օջախը, որպես տարածական, երկրաբանական մարմին, Ձորաշեն-Հալավար հատվածում դուրս է եկել երկրի մակերես, իսկ ընդերքում տարածվել է ամենաքիչը մինչև 15-20 կմ խորությամբ: Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,0, իսկ անջատված էներգիան հավասար էր 1016 Ջոուլի: Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվում է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է, այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին՝ նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Բավական ուժեղ նախացնցումները (ֆորշոկ) եղել են 1988 թ. դեկտեմբերի 3-ին (մեկ) և 6-ին (երեք): Դրանցից առավել ուժեղը՝ մոտ 5 բալ ուժգնության, տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 7 անց 27-ին: Հիմնական սեյսմիկ իրադարձութունը կազմված է եղել երեք տարբեր ցնցումներից 5 և 14վրկ. ընդմիջումներով (45 վայրկյանի ընթացքում իրար հաջորդող երեք տարբեր երկրաշարժեր): Առաջին ցնցումը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը և շրջակա գյուղերը: Երկրորդ ցնցումը, որը սկսվել է առաջինից 5 վայրկյան հետո, եղել է ամենաթույլը և ամենամակերեսայինը (մինչև 5 կմ հիպոկենտրոնի խորությամբ): Այն տեղի է ունեցել Հալավար գյուղի մոտ, Վանաձորից ոչ հեռու: Այս ցնցումից ևս 15 վրկ. անց Ձորաշենի մոտ սկսվել է երրորդ, ամենաուժեղ և ամենախոր (10-15 կմ) ցնցումը, որը և եղավ Գյումրիի ու Ստեփանավանի ավերման հիմնական պատճառ (քանի որ մոտ էր գտնվում նրանց): Առաջին ուժեղ հետցնցումը եղել է հիմնական ցնցումից 4 րոպե 20 վրկ. հետո: Հետցնցումները շարունակվում են առ այսօր: Վերջին տարիներին դրանց հաճախականությունը նվազել է, բայց այդ մարումը խիստ օրինաչափ չի ընթացել: Խոսքը վերաբերում է ինչպես հետցնցումների քանակին, այնպես էլ ուժգնությանը: Այսպիսով, 1988 թ. Սպիտակի երկրաշարժը առաջին հերթին առանձնանում է բազմաստիճան (մուլտիպլետ) բնույթով, երբ կարճ ժամանակամիջոցում փոքր ընդմիջումներով եղել է երեք ուժեղ ցնցում: Երկրաշարժի ժամանակ առաջացել են բազմաթիվ և բազմաբնույթ, նաև խոշոր չափի սեյսմադիսլոկացիաներ, որոնցից մասնագիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում երկուսը՝ սեյսմատեկտոնական խզումը և խոշոր սեյսմագրավիտացիոն առաջացումները: Սեյսմատեկտոնական կամ գլխավոր խզումն ունի 35 կմ երկարություն և ձգվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ Գուգարքի տարածաշրջանի Հալավար գյուղից մինչև Աշոցքի Գետիկ գյուղի ավերակները: Խզման հարթությունը անկում է դեպի հյուսիս-արևելք մոտավորապես 30-600: Հիմնական խզումը, ըստ կինեմատիկ բնութագրի, որոշվում է որպես վերնետկողաշարժ: Այս խզումը հատում է Սպիտակ-Երևան և Սպիտակ-Գյումրի ավտոմայրուղիները, ինչպես նաև Վանաձոր-Գյումրի երկաթգիծը: Հատման տեղամասերում հստակորեն երևում է խզումը և կարելի է որոշել նրա որոշ պարամետրերը:
Սեյսմագրավիտացիոն առաջացումները գտնվում են Աշոցքի Ձորաշեն գյուղի դիմաց՝ Մեծ Ծմակ լեռան լանջերին, Գետիկի աջ ափին: Տեղանքում այս ձևափոխություններն առաջին հերթին աչքի են ընկնում իրենց ահռելի չափերով և հսկայական լեռնային զանգվածների տեղաշարժով: Սրանց առաջացումը պայմանավորված է ինչպես սեյսմիկ, այնպես էլ երկրի չափերով, 15-20 մ խորությամբ, որով մոտ 2 մլն տոննա զանգվածը 30-50 մ շպրտված է 10-150 թեքությամբ լանջնիվար: Այս ամենը խոսում է այն մասին, որ սեյսմագրավիտացիոն առաջացումների տեղամասը վերջին ամենաուժեղ ցնցման էպիկենտրոնն է: Սպիտակի երկրաշարժից հետո էպիկենտրոնային գոտին ուսումնասիրելիս հայտնաբերեցին հին սեյսմադիսլոկացիաներ,որոնք շատ մոտ են տեղադրված նոր առաջացած սեյսմատեկտոնական խզմանը և ձգվում են նրան զուգահեռ: Սա վկայում է, որ այստեղ անցյալում ևս եղել են ուժեղ երկրաշարժեր:

Հետ...
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ- ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐԸ

Սփյուռքը մեր ժողովրդի կենսակերպի դրսևորումներից մեկն է, որ ձևավորվել է անցած դարերի, տասնամյակների ընթացքում և այսօր համարվում է Հայաստան-Սփյուռք-Արցախ շղթայի մի օղակը:
Մեր ժողովրդի մի զգալի հատվածը ժամանակի ընթացքում այլևայլ պատճառներով թողել է հայրենիքն ու ապաստան գտել արտերկրում` փրկության, ապրելու, ընտանիքի հոգսերն ու կարիքները հոգալու, մի խոսքով գոյատևելու համար:Հաճախ էլ մարդկանց այլ երկրներ է տարել ուսման ու աշխատանքի, ձեռներեցության մղումը: Այդ տեսակետից մերօրյա սփյուռքի մի փոքրիկ հատված է ձևավորվել ՈՒկրաինայի Հանրապետության Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում, ուր ընդգրկված են ավելի քան 4 հազար հայեր: Համեմատաբար վերջերս ձևավորված այս համայնքը լծված է քաղաքի համընդհանուր կյանքին, փորձում է ակտիվ ու ստեղծագործ կյանքից բացի պահպանել նաև իր հայեցի կեցվածքը, լեզուն ու գիրը: Նրանցից իր հայրենանվեր գործունեությամբ աչքի է ընկնում Հովսեփ Գուրգենի Մկրտչյանը, որի կազմակերպչական ջանքերի շնորհիվ ձևավորվել է մի կուռ ու ամբողջական հայ համայնք:
Արժե ներկայացնել Հովսեփ Մկրտչյանի մասին կենսագրական որոշ տեղեկություններ, որոնք առավել ամբողջական կդարձնեն գործունեության այն շրջանակը, որը ծավալել է հայ գործարարը:
Նա ծնվել է 1951թ. Երևանում, ծառայողի ընտանիքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում, ապա սովորել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում և Զապորոժիեի պետհամալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետում: 1973թ. եկել է Կրիվոյ Ռոգ քաղաքը սկզբում զբաղվել է բնակչությանը սննդամթերքների մատակարարման հարցերով: Այնուհետև` 1992 թ., զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 1996-2007թթ Կրիվոյ Ռոգի քաղաքային խորհրդի պատգամավոր է: Սկսած 1997թ. Հովսեփ Մկրտչյանը քաղաքի հայ համայնքի ղեկավարն է, իսկ 2002թ. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահն է: Նա համարվում է քաղաքի 100 լավագույն գործարարներից մեկը:
Նրա կազմակերպչական ու նյութական աջակցության շնորհիվ 2007թ. փետրվարի 17-ին Կրիվոյ Ռոգի հայկական համայնքի միասնական ուժերով ստեղծվեց հայկական կիրակնօրյա դպրոց, որը կրում է Գրիգոր Լուսավորիչի անունը: Դրանում ընդգրկվել են հայ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որպեսզի մեսրոպատառ հայերենը դարձնեն իրենց սեփականությունը: Դպրոցում այժմ ընդգրկված են 7-25 տարեկան 120 հայ ունկնդիրներ: Հ. Մկրտչյանի ամենաանմիջական նախաձեռնությամբ ու միջոցներով բոլոր ունկնդիրները բավարարվել են անհրաժեշտ դասագրքերով, առաջին հերթին Այբբենարաններով, որոնք բերվել էին Հայաստանից:
Կիրակնօրյա դպրոցում համայնքի ղեկավարն իր շուրջն է համախմբել հայ մանկավարժներին. դպրոցի տնօրենն է Արմինե Ամիրխանյանը, որը միաժամանակ երեխաներին սովորեցնում է հայ պարարվեստի նրբությունները, հայոց լեզվի դասավանդումը իրականացնում են Սրբուհի Թումանյանն ու Հերմինե Ավագյանը, հայոց պատմություն են դասավանդում Անի Բադալյանն ու Հասմիկ Գևորգյանը: Վերջիններիս շնորհիվ դպրոցի ունկնդիրները ուսումնասիրում են հայոց գիրն ու գրականությունը, պատմությունը, անցյալն ու ներկան:
Հայ համայնքը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում քաղաքի և Ուկրաինայի մշակութային կյանքին. մշտապես գործում է հայ երիտասարդների պարի խումբը, որը հաջողությամբ մասնակցեց 2007թ. մայիսին Կիևում անցկացված համաուկրաինական փառատոնին` նվիրված հայ մշակույթին:
Համայնքում պարբերաբար անց են կացվում բազմազան միջոցառումներ: Այսպես` հունիսի 4-ին Կրիվոյ Ռոգի ՙհայ երիտասարդական միության՚ ջանքերով անցկացվեց գեղեցկության մրցույթ` ՙԿրիվոյ Ռոգի միսս հայուհի՚ անվանակարգով, որին մասնակցեցին 8 հրաշալի հայուհիներ: Որոշ մասնակիցներ, չնայած դժվարությամբ էին խոսում հայերեն, սակայն մեծ վարպետությամբ էին երգում հայերեն և կատարում հեզաճկուն ու գեղեցիկ հայկական պարեր: Մրցույթում հաղթեց իրավաբանական ակադեմիայի ուսանողուհի Մարինե Գրիգորյանը: Նա հանդիսատեսին հմայեց ոչ միայն իր գեղեցիկ արտաքին տեսքով, այլ նաև հրաշալի հայկական պարերի կատարմամբ և իր հեղինակած բանաստեղծությունների արտասանությամբ, որի շնորհիվ նա շահեց առաջին մրցանակը և արժանացավ խրախուսանքի:
Սեպտեմբերի 21-ին ՙՀուլիվուդ՚ գիշերային ակումբում, որը հայերի համար դարձել է հավաքատեղի ՙԵրիտասարդական միությունը՚ բովանդակալից և շահեկան միջոցառում անցկացրեց` նվիրված Հայաստանի Անկախության օրվան:
Համայնքի անդամներից մեկը համերաշխ ու միասնական երիտասարդ մի ընտանիք է: Դա մեր համաքաղաքացի Գրիգոր Չոբանյանի ընտանիքն է: Մինչ երկրաշարժը Գրիգորը բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ հաշվապահ էր աշխատում Սպիտակի վերելակաշինական գործարանում, իսկ կինը` Հերմինե Ավագյանը, մասնագիտությամբ բանասեր, մինչև 1993թ. հայոց լեզու և գրականություն էր դասավանդում Սպիտակ քաղաքի թիվ 4 դպրոցում:
Հանգամանքների բերումով երիտասարդ ընտանիքը չգտնելով ծածկ ու գոյատևման համար համապատասխան աշխատանք` հայտնվեց Կրիվոյ Ռոգում: Եղան անկանխատեսելի դժվարություններ: Անծանոթ միջավայր, անչափահաս 2 երեխաներ և ապրուստի միջոցներ գտնելու բարդություններ: Վերջապես հաղթահարվեցին սկզբնական դժվարությունները, և նրանց ընտանիքը կարողացավ գոյատևել, ունեցավ սեփական ծածկ և հարմար աշխատանք: Եվ այժմ ընտանիքի մայրը` Հերմինեն, որ ծնունդով մեր շրջանի Լեռնանցք գյուղից է, Կրիվոյ Ռոգի կիրակնօրյա դպրոցի ստեղծման ակտիվ մասնակիցներից մեկն է: Հայոց այբուբենին ու հայ գրականությանն է ծանոթացնում հայրենաբաղձ մանուկներին, որոնք կյանքի թելադրանքով օտար ափերում են հայտնվել:
Բարի վերադարձ ձեզ օտար ափերում դեգերող մեր հայրենակիցներ:
Սերյոժա Ավագյան
գ. Լեռնանցք

Հետ...

ՔԱՂԱՔ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Դա շատ էր նման պատերազմի, որը մենք տեսել էինք միայն կինոյում: Դուք նույնպես հավանաբար տեսել եք նման տեսարաններ` ռմբակոծված տներ, փլատակներով ծածկված փողոցներ ու փախստականներ, որոնք թափառում են ուր ասես:
Այստեղ ամեն ինչ տեղի է ունեցել այդպես և բոլորովին այլ կերպ: Չգիտենք ինչու, սակայն մենք Սպիտակում չտեսանք և ոչ մի ծառ, թերևս դրանք պարզապես պատսպարվել էին գորշ-սև փոշու տակ, թերևս մեր հայացքը որսում էր միայն այն, ինչը տակավին քիչ առաջ, ինչ-որ մի երեք ժամ առաջ մարդկային ձեռքի արարումն էր:
Բազմահարկ շենքի` հրաշքով կանգուն մնացած միակ պատի վրա հովհարաձև կախված պանելներ: Դրանք թվում էր, թե հիմա ճոճվում են քամուց օրորվող սպիտակեղենի նման` հայացքի առջև բացելով գրապահարանի կտորտանքը, միջնապատին ՙոչնչից՚ կախված վարդագույն լուսամփոփը, չգիտես ինչու չվնասված հեռուստացույցը: Իսկ պատի այն կողմում ոչ մի բան, պարզապես երեք հարկի բարձրության աղբակույտ: Մյուս տունը, որ անվնաս մնացել է մոտ մեկ երրորդ մասով` լրիվ փշրված է հարակից մուտքերով, իսկ անվնաս մասն էլ մնացել է ավերված ներքնապատերով, ջարդ ու փշուր եղած առաստաղներով, պանելների արանքում սեղմված կիսաայրված բամբակե վերմակով:
Աջում դպրոցի կմախքն է ... Այո, այո, հենց կմախքը, որ հառնում է ջարդ ու փշուր եղած պատուհաններով և դասարանների փլված պատերով, արանքներից ու ճեղքերից երևացող նստարաններով ու սեղաններով... Հետո մենք իմացանք, որ Սպիտակի ութ դպրոցներից միայն սա է, որ կառուցվել է անցած տարի և ՙկանգուն՚ է մնացել... Ոչ, կանգուն չի մնացել, բայց միանգամից էլ չի ավերվել, ինչպես թղթե տնակը: Առաջին դղրդյունից հետո, երբ տենդի նման ցնցվել էր սկսել գետինը և պատերից պոկվել պանելները, երեխաները նետվել էին բոլոր հարկերից էլ ցած, որովհետև դպրոցում առաջինը փուլ էին եկել աստիճանները: Եվ ոչ ոք չգիտեր, թե դրանից հետո քանի վայրկյան կդիմանան ծածկի սալերը: Մինչ գետինը շարունակում էր ցնցվել, պատերի մոտ ավելանում էին այդ նույն դպրոցի շենքից թափվող աղբի կույտերը: Եվ վերևից ներքև նետվելը հեշտանում էր: Սակայն բոլորը չէ, որ քաջություն էին ունեցել, քանի որ նույնիսկ երկու հարկն էլ շատ բարձր են յոթ-ութ տարեկան երեխանների համար, իսկ շատերը հավաքվել էին պատուհանների մոտ ու լաց եղել աղեկտուր: Հետո դեպի դպրոց էին վազել ոստիկանները և որսացել վերևից ցատկող երեխաներին, չնայած իրենք էլ համոզված լինելով, որ ուզած պահին կարող են փլվել պատերը, այն ժամանակ ոչ նետվողներ կլինեին, ոչ էլ փրկվողներ, բոլորն էլ կմնային միասին, իրար կողքի, փլվածքի տակ: Ու եթե բոլոր ժողովուրդների համար երեխաները ամենաթանկ բանն են կյանքում, ապա հայերի համար երեխաները թանկ են բոլոր աստվածներից էլ միասին վերցրած և կարևոր էլ չէ, թե քոնն են այդ երեխաները, թե ուրիշինը...
Ընդամենը մի չորս-հինգ րոպե չէր համբերել Երկիրը, որ սկսել էր ցնցվել ուղիղ 11-ն անց 41 րոպեին: Ինչու? էր սպառվել նրա համբերությունը: Չէ որ 11-ն անց 45 րոպեին դպրոցներում պետք է հնչեր դասամիջոցի զանգը, և հավանաբար գրեթե բոլոր երեխաներն էլ աղմուկ- աղաղակով կնետվեին դուրս վազվզելու, խաղալու, չարաճճիություն անելուն: Այնպես տաք էր այդ օրը Հայաստանում, այնպես արևային, որ ոչ ոք էլ չէր ուզենա մնալ դասասենյակներում, սակայն պարզ դարձավ, բոլորի համար էլ, որ քար սիրտ է ունեցել Երկիրը, և նրա հարվածն էլ հայերի ամենացավոտ տեղին` սրտին էր կպել, երեխաներին...
Հետո պարզ դարձավ, որ երկրաշարժի պահին Սպիտակի 20.000 բնակիչներից դպրոցներում ու մանկապարտեզներում, հիվանդանոցներում ու ձեռնարկություններում, մի խոսքով հանկարծակի անհուսալի տանիքների տակ էին եղել 16.000 մարդ:
Մենք պարտավոր էինք միայն դիտել ու մտապահել տեսածը: Ահա այս կնոջը, որ քայլում էր քարերի վրայով անտարբեր շրջապատից: Սմքած ժպիտ էր առկայծում նրա տակավին ջահել դեմքին և ինչ-որ մի կոֆտա ուներ հագին արքայական անփութությամբ: Մերթընդմերթ պարում էր նա քայլելիս, երբեմն-երբեմն կանգ առնում և դանդաղ պտույտներ կատարում տեղում, ինչ-որ բան երեգելով: Դժբախտ այդ արարածը խելագարվել էր` մի ակնթարթում կորցնելով աշխարհում ամեն ինչ` տունը, ամուսնուն, երեխաներին:
Առաջինը փորձում էին փրկել երեխաներին: Հրապարակում կանաչ գույնի ՙուազիկի՚ ֆուրգոնում մենք տեսանք երեք փրկված երեխաներին, որոնք պառկած էին հատակին` 8-9 տարեկան ընդամենը, որոնց հանել էին փլատակների տակից:
Մենք չենք մոռանա Հայկական ողբերգության մեր տեսած առաջին զոհերի այդ աչքերը:
Մինչդեռ աղետի պատկերը գնալով ավելի էր բացվում մեր հայացքի առջև իր անողոք կերպարանքով: Մանկապարտեզի փլատակները, որոնց տակից դեռ լսելի էին լուռ հեծկլտոցները, մերթ իր անօգնական վիճակից սարսափելի մանկական սրտակեղեք լացը, որ հանկարծ կտրուկ ընդհատվում է: Ինչ-որ մեկի տունը ահա. սովորական, քարե, մի հարկանի, որ ընդունակ է, ինչպես կարծել են հավանաբար նրա տերերը, դիմանալ բնական ցանկացած աղետի: Սակայն դա արդեն տուն չէ: Ճակատի պատը լրիվ փուլ է եկել. երկու մահճակալ և բազմոց, սեղան, կիսակոտրված ապակե լուսամփոփ սեղանի վերևում և պատից կախված մի գորգ...
Սպիտակում լիովին կամ էլ մասնակի փլվել է ավել քան 4000 տուն. գործնականում մարդու կառուցած ամեն ինչ: Անկեղծ ասաց այդ առաջին րոպեներին մեզ թվում էր, թե դժբախտությունը ծնկի է բերել, եթե ոչ բոլորին, ապա համենայնդեպս մեծ մասին: Սպիտակում դեռ չկար կոորդինացնող կենտրոն, մարդիկ գործում էին անկազմակերպ, ոչ հմտորեն, բայց գործում էին:
Սպիտակի կենտրոնում գտնվող ստադիոնը արագորեն վերածվեց ուղղաթիռադաշտի, հենց այստեղ պետք է իջնեին ուղղաթիռները ամենածանր վիրավորներին էվակուացնելու համար: Ֆուտբոլի դաշտ արագորեն փոխադրվեցին մամլած խոտի հակեր: Դրանց վրա էին տեղավորում տուժածներին:
Խլացնելով բոլոր բղավոցներն ու հեծկլտոցները, դանդաղորեն գետին է իջնում ռազմական ուղղաթիռը...
Ուղղաթիռով տանում էին խեղված երեխաներին, կանանց և տղամարդկանց, զինվորական օդաչուները սարսափով էին նայում տեղի ունեցածին:
Վերջին պահին դեռ չփակված լյուկի մոտ վազեց մի տղամարդ` շալակին երեխա:
Դեպի ուղղաթիռն էր վազում մեկ ուրիշ տղամարդ, էլի ձեռքին մի երեխա: Նրանց ընդունեցին բաց լյուկից ներս:
Ծանր մեքենան դանդաղորեն սկսեց պոկվել գետնից...
Հետո մենք կիմանաք իսկական հերոսության ու ինքնազոհության տասնյակ դեպքերի մասին, որոնք դրսևորել են ողջ մնացած սպիտակցիները, և նրանք, ովքեր առաջին իսկ ժամից եկել են օգնության:
...Երևան մեկնող ուղղաթիռի մեջ ունկնդրում ենք տասնյակ հազարավոր պատմություններից մեկը. պատմում է այն նույն տղամարդը, որ բաց լյուկի մոտ էր բերել ցավերից կծկված երեխային:
- Իմ տղան չէ սա: Ես Աշոտ Պողոսյանն եմ, իսկ սա Արմանն է, հարևանիս տղան: Նա իմ Կարենի հետ մի նստարանի վրա էր նստում: Ինքս վերելակների գործարանում եմ աշխատում: Հանդերձարանում էի, երբ ամեն ինչ ավերվեց: Պահարանի մեջ էի գտնվում, թե կողքին, չգիտեմ: Խավար էր շուրջս ու ցավ էի զգում: Երկար գոռում էի, օգնություն կանչում, եկան ընկերներս, տախտակների տակից հանեցին ինձ: Ես անմիջապես վազեցի դեպի դպրոց` որդուս հետևից, իսկ դպրոցը չկար: Միայն փլատակներ: Կինս էլ էր այնտեղ, փնտրում էր Կարենին, նա հասցրել էր դուրս նետվել շենքից, ողջ էր մնացել, փորեցինք փլատակները նախ մի աղջկա հանեցինք, հետո Կարենին: Ողջ էր, միայն թևն էր կոտրվել: Կինս հետը Երևան մեկնեց, իսկ ես շարունակում էի փորել, հանեցի Արմանին: Չգիտեմ ինչ վիճակում է նա. ասում է, որ մեջքն ու ոտքն է ցավում: Նրանցից հավանաբար միայն երեքն էին ողջ մնացել: Հետո այնտեղից սկսեցին դիակներ հանել, իսկ ես Արմանին գրկած դեպի ուղղաթիռը վազեցի: Նրա մայրը հավանաբար զոհվել է, տնից միայն մի աղբակույտ է մնացել, իսկ հայրը ողջ է, ես տեսա: Ոչ, հիմա չէ, առաջ: Նա դեռ տեղյակ չէ, որ Արմանը ողջ է, իսկ ես ուղղաթիռի մոտ վազելիս, մարդկանց բղավեցի, նրանք կասեն...
Ուղղաթիռը վայրէջքի էր գնում ՙԷրեբունի՚ օդանավակայանում:

Հետ...

ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ՚


Սարսափելի երկրաշարժը 1988թ. դեկտեմբերի 7-ին փլատակների վերածեց և լրիվ ավերեց մեր հարազատ, ծաղկող քաղաքն ու շրջանի գյուղերը, իսկ որ ավելի ահավոր է երկրաշարժին կուլ գնացին մեր հայրերն ու մայրերը, եղբայրներն ու քույրերը, ուստրերն ու դուստրերը: Ու այժմ ես ուզում եմ պատմել հազարավոր զոհվածներից մեկի` ՙԼուսարձակ՚ թերթի խմբագրի տեղակալ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, տաղանդավոր լրագրող, անկրկնելի ու պայծառ մի անձնավորության` Սոնյա Ամիրխանյանի մասին:
Սոնյա Ամիրխանյանը այն շնորհաշատ լրագրողներից էր, ում պրպտուն միտքն ու անխոնջ գրիչը հանգիստ չունեին: Նրա հանգիստն իր ամենօրյա ստեղծագործ աշխատանքն էր, մշտական շփումները մեր տարածաշրջանի մարդկանց հետ:
Նրա հոդվածներն ու հարցազրույցները եղել են հետաքրքիր, ընթերցողները թերթում մշտապես փնտրում էին նրա ստորագրությունը, քանզի նրա գրչի ու մտքի արգասիք հանդիսացող նյութերը շոշափում էին մարդկանց հուզող ամենատարբեր հարցերը` սկսած քաղաքական, տնտեսական, մշակութային բարձր արժեքներ ունեցող թեմաներից մինչև առտնին ու սովորական հոգսեր: Ճշմարտացի և առողջ հրապարակումների և անշահախնդիր վերաբերմունքի համար նրան ընդունում էին ամենուրեք:
Արդեն 19 տարի է, որ ՙԼուսարձակը՚ լույս է տեսնում առանց Սոնյա Ամիրխանյան հարազատ դարձած անուն ազգանվան, փոխարենը այսօր թերթի 2-րդ էջից ընթերցողին տխուր պիտի ժպտա նրա լուսանկարը` լուռ հիշեցնելով մեծ բանաստեղծի` Համո Սահյանի հոգի տակն ու վրա անող ՙԻնձ բացակա չդնեք՚ տողը:
Իհարկե ՙԼոււսարձակի՚ հաշվեմատյանում մեր գրչընկերը բացակա չի ստանում, որովհետև նա հանդես եկավ, որպես ճշմարիտ ու ազնիվ մտավորական, ուսուցիչ, հիրավի մի անկրկնելի անհատականություն, մեծ ու ընդգրկուն մտահորիզոնի տեր համարձակ լրագրող, քաղաքացի: Այս բոլորի հետ նրա ապրած կյանքն ու էությունը թե իր ժամանակների և թե հետագա սերունդների համար փառավոր օրինակ էր, բոլորանվեր ու պայծառաշունչ շողարձակում հանուն իր ընտանիքի, որի համար ապրեց անմնացորդ ինքնայրումով: Նույնիսկ նրան առաջարկվել է շրջանում վարելու ավելի բարձր պաշտոններ, սակայն նվիրված լինելով իր երեխաներին ու ամուսնուն չէր ցանկանում նրանց նկատմամբ ցուցաբերած խնամքը փոխարինել որևէ պաշտոնով: Սոնյա Ամիրխանյանը իմ ղեկավարի ու ընկերոջ` Սպիտակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Վրեժ Հաջյանի կյանքի ընկերն էր, մի մարդու ու գործչի, որի ապրած բովանդակ կյանքը անմնացորդ նվիրաբերում էր հանուն տարածաշրջանի տնտեսության զարգացման, երիտասարդության դաստիարակության, կրթության ու մշակույթի, Սպիտակի շրջանի պետական, հասարակական կազմակերպությունների, կոլեկտիվ և պետական տնտեսությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ռիթմիկ գործունեության կազմակերպման ու կենսագործունեության ապահովմանը:
Այսօր էլ Սոնյա Ամիրխանյանի հիշատակը միշտ վառ է պահվում օջախում, որի վկայությունն է այն փաստը, որ նրա զավակները գնացին այն ճանապարհով, որ երազում էր սիրագորավ մայրը...
Լույս նրա շիրիմին:
Ֆահրադ Ափուջանյան

Հետ...
Ցեղին սիրրտը-Մոնթե Մելքոնյան

Մեր պատմության վերջին կարևոր փուլը` արցախյան ազատամարտն ու նրա հերոսները դժբախտաբար դեռևս լավ չեն լուսաբանված: Մենք ցավոք շատ քիչ բան գիտենք այն մարդկանց մասին, որոնց նվիրումի ու արյան գնով է, որ այսօր ունենք Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն: Այդ բացը լրացնելու նպատակով ներկայացնում ենք մեր հրապարակումը լեգենդ դարձաց հերոսներից մեկի` Մոնթե Մելքոնյանի մասին:
Նոյեմբերի 25-ին լրացավ ազգային հերոս Մոնթե(Ավո) Մելքոնյանի ծննդյան 50-ամյակը: Մարդ,որի համար հայրենիքն ու նրան ծառայելը միշտ եղել է առաջնահերթ. ՙՀայկական հարցի լուծման համար, այսինքն հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը: Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում՚:
Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 25-ին, Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում: Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970թթ. ընտանիքով ճամփորդել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել է Արևմտյան Հայաստան` իր պապերի տունը: Այդ տարիքում Մոնթե Մելքոնյանը առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: Վայսելիա վերադառնալուց հետո որպես առաջնակարգ աշակերտ 1973թ. ուղարկվել է Ճապոնիա, որտեղ սովորել է 18 ամիս, Օսակա քաղաքում: Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունը մեծապես նպաստում է նրա աշխարհայացքի և ուրույն անհատականության ձևավորմանը: Վայսելիայի միջնակարգ վարժարանն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Բերկլիի (Կալիֆոռնիա) համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը: Բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսուցման 4 տարվա ծրագիրն ավարտել է 2,5 տարում: Այնուհետև դիմում է Օքսֆորդի համալսարան ուսումը շարունակելու, իսկ 1978թ. մարտին մեկնում է Լիբանան` հայրենիքին ավելի մոտ լինելու և մայրենի լեզուն սովորելու համար: Նվիրվելով նորագույն հայ ազատագրական պայքարին` հրաժարվում է Օքսֆորդում ուսումը շարունակելուց, ուր արդեն ընդունվել էր: Այդ ժամանակ Մոնթեն տիրապետում էր անգլերեն, հայերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ճապոներեն, թուրքերեն և իտալերեն լեզուներին, որոշ չափով գիտեր նաև պարսկերեն և քրդերեն: 1980թ. միանում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի բանակին (ԱՍԱԼԱ): 1981թ. կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և Հռոմում թուրք դիվանագետի դեմ մահափորձ կատարելու կասկածով ձերբակալվում է և մեկ ամիս հետո ազատ արձակվում: 1983թ. մի խումբ ընկերների հետ հեռանում է ԱՍԱԼԱ-ից: 1985թ. նոյեմբերին երկրորդ անգամ ձերբակալվում է Փարիզում և մինչև 1989թ. հունվարը մնում է ազատազրկման մեջ: Մեկուսացման և բանտարկության տարիներին հայ ժողովրդի նորագույն ազատագրական պայքարի մասին հոդվածներ է գրում:
1989թ. ազատ արձակվելուց հետո, փաստաթղթեր չունենալու պատճառով, Մոնթեն ուղարկվել է Հարավային Եմեն, որտեղ նրան է միացել կինը` Սեդան: Միասին անցել են Արևելյան Եվրոպա, որտեղ, նույն պատճառով, թափառել են ավելի քան 1,5 տարի:
1990թ. հոկտեմբերին Մ. Մելքոնյանին վերջապես հաջողվել է անցնել Հայաստան: Մինչև 1991թ. սեպտեմբերը զուգահեռաբար կատարել է գիտական և զինվորական աշխատանքներ:
Հայաստանի ԳԱԱ-ի մասնագետների հետ շուրջ 8 ամիս աշխատել է ՙՀայաստանը և իր հարևանները՚ ծավալուն գիրքը կազմելու վրա:
1991թ. սեպտեմբեր-դեկտեմբերին մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանությանը և գրավված գյուղերի ազատագրմանը, որտեղ աչքի է ընկել մարտական ունակությամբ և հրամանատարական հմտությամբ: 1992թ. փետրվարին նշանակվում է ԼՂՀ Մարտունու շրջանի ռազմական շտաբի պետ, ապա հրամանատար: Անջատ ջոկատներից կազմում է բանակային կուռ համակարգ: 1992թ. Մարտունին դառնում է Արցախի ամբողջական անկումը կանխողը և թշնամու թափը կոտրողը: Մոնթե-Ավոյի հրամանատարությամբ Մարտունու ուժերը ադրբեջանական կողմին պատճառում են հարյուրավոր զոհեր և վիրավորներ, նրանցից խլում են տասնյակ տանկեր, զրահապատներ և ռազմական այլ տեխնիկա: Մոնթեն կենդանի լեգենդ է դառնում: 1993թ. մարտին նա մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջին ու ապրիլի սկզբին ղեկավարում է Քելբաջարի առման գործողությունը` Ղարաբաղի կողմից:
Զոհվում է 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզուլու գյուղի կրակակետերը լռեցնելուց հետո տեղանքը ստուգելու ժամանակ:
Մոնթե Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ Ազգային հերոսի և Արցախի հերոսի բարձրագույն շքանշաններով:
Մոնթեն ոչ միայն ղեկավարում ու կազմակերպում էր ռազմական գործողությունները, այլև ժամանակ էր գտնում հանդիպումներ ունենալ ուսանողների հետ: Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Սևակ Ափուջանյանը մեզ պատմեց, որ ինքն էլ է ներկա եղել 1992թ. ուսանողների` Մոնթեի հետ հանդիպմանը և մինչև այսօր սրբազան մասունքի պես պահում է այն ժամանակ արդեն կենդանի լեգենդ դարձած Մոնթե-Ավոյի ստորագրությունն գրադարանի իր գրքույկի վրա:
Ուսանողներին ևս Մոնթեն համակում էր հայասիրությամբ ու անձնուրացությամբ: Նա Ադրբեջանի քաղաքականությանը հակադարձելու միակ ուղին համարում էր դիմադրելը և պայքարի կոչ անում. ՙԱդրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար դիմադրելուց բացի այլընտրանք չկա: Ուրեմն այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պետք է հաղթենք: Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի կազմակերպված և վճռական՚:
Մոնթե Մելքոնյանը Արցախի ազատամարտն ընկալում էր իր ամբողջական, համահայկական նշանակությամբ: Իր համեստությամբ, ազնվությամբ, նվիրումով և վճռականությամբ Մոնթեն դարձավ ազգային համապարփակ նպատակի կրողը: Իրոք, Արցախը նրա և մեր առաջին պայքարը չէ, և ոչ էլ լինելու է վերջինը:
Վանուհի Ափուջանյան
Հետ...
 
© Webmaster Andranik Hovhannisyan
Сайт создан в системе uCoz